Լ.Մկրտչյան. «Հասարակության դեմոկրատացումը խնդիրների լուծման ճանապարհն է»

Եվրասիա միջազգային համալսարանում միջազգային գլոբալ գիտաժողովի երկրորդ օրն է ընթանում։ «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովի նպատակն է կատարել հակասական և գրեթե անհամատեղելի միտումների վերաբերյալ վերլուծություններ ու բացահայտումներ, ստեղծել երկխոսություն քաղաքական նույն խնդիրը միավորող երկրների միջև:

Գիտաժողովը կազմակերպվել է Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի ջանքերով:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը, ողջունելով հյուրերին,   շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և հրավիրյալ օտարերկրյա փորձագետներին` «Համընդհանուր խաղաղության տեղական արմատները» թեմայով  հիմնախնդիրներին առնչվող համաժողովին մասնակցելու և գիտական զեկուցումներով հանդես գալու համար:

Նա մասնավորապես ընդգծեց, որ գիտաժողովին բարձրացված հարցերը կարևոր են ոչ միայն   մեր հանրապետության, այլ նաև ողջ աշխարհի համար: Ավելին, գիտական այս նախաձեռնությունն ունի նաև ուսուցման արդյունավետության բարձրացմանը նպաստող նպատակ:

Անդրադառնալով կրթության առաքելությանը՝ նախարարը նշեց. «Կրթված մարդ» հավաքական հասկացության մեջ երկու կարևոր  բազիս է դրված՝ ազատ մտածողություն՝ ազատ գործող անհատ և պատասխանատվություն հասարակության առջև: Կրթված մարդը հասարակությունը տանում է իր հետևից, իսկ մարդն առանց կրթության վտանգավոր է  հասարակության համար»: Նախարարը հավելեց, որ մեր առջև ծագած խնդիրները լուծման մեկ ճանապարհ ունեն՝ հասարակության դեմոկրատացում:

Եզրափակելով խոսքը՝ Լևոն Մկրտչյանը հաջողություն մաղթեց Եվրասիա միջազգային համալասարանի ուսանողներին և դասախոսական կազմին, վստահեցնելով, որ մեր երկրի հաջողությունը նաև  նմանատիպ ուսումնական հատատություններից է կախված,  որտեղ սովորող ուսանողները հստակ դիրքորոշում, բարձր գիտակցություն ունեցող անհատներ են, հետևաբար նաև՝ հասարակության առողջ և դեմոկրատ սերունդ:

Նախարարը համալսարանի ղեկավարության հետ շրջեց, ծանոթացավ ուսումնական և գիտական աշխատանքների կատարման պայմաններին, քննարկեց կրթական ծրագրերի հետագա բարելավմանն առնչվող  մի քանի կարևոր առաջարկություններ՝  Սթոնհիլ քոլեջի ուսանողների անցկացրած մասնագիտական պրակտիկայի ծրագրի վերաբերյալ:

Գիտաժողովը շարունակեց ծրագրով նախատեսված աշխատանքները:

Համաժողովի երկրորդ օրվա բանախոսներն էին Բաբկեն Դեր-Գրիգորյանը (Լոնդոնի տնտեսագիտության դպրոց, ՄԲ), Ռիչարդ Գիրագոսյանը (Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, ՀՀ), Ստեփան Խզրթյանը (Բանակցության երևանյան կենտրոն, ՀՀ), Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ), Փիթեր Ուբերտասսիոն (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Բենջամին Քոլը (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Աննա Օհանյանը (Սթոնհիլ քոլեջ, ԱՄՆ), Իզաբելլա Սարգսյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՀՀ):

Յուրաքանչյուր զեկուցող հանդես եկավ նոր մոտեցումներով , իսկ առանձին դեպքերում նաև սկսած հետազոտությունը հետագայում շարունակելու համար անհրաժեշտ առաջարկություններով: Առանձնապես հետաքրքրությամբ լսվեց Ռ. Գիրագոսյանի ելույթը և ամփոփիչ հարթակում համաժողովին քննարկված հոդվածների հրատարակմանը նրա կողմից ներկայացվող պահանջները:

Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով գիտաժողովը նախատեսված է անցկացնել ամեն տարի՝ քննարկման հարթակ ընտրելով Եվրասիա միջազգային համալսարանը, ծառայեցնելով բակալավրիատի և մագիստրատուրայի առաջատար ուսանողների համար որպես մենթորական պլատֆորմ, որտեղ նրանք կարող են համաշխարհային հարցերով զբաղվող մասնագետների և վերլուծաբանների արձագանքը ստանալ:

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի