Ծաղկաձորում ամփոփվեց բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխմանն ուղղված եռօրյա աշխատաժողովը

2021թ. մարտի 6-ին ամփոփվեց «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում եռօրյա աշխատաժողովը։

Աշխատաժողովի երեք օրերի ինտերակտիվ հանդիպումների  արդյունքում ծրագրի անդամները՝ ՀՀ 8 բարձրագույն ուսումնական հաստատությունների և 2 գիտահետազոտական ինստի­տուտների ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ, առաջարկեցին դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված առաջարկներ և հայեցակարգային լուծումներ՝ հստա­կեցնելով բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման և որակի ապահովման հայեցակարգի առանցքային դրույթները՝ Զալցբուրգի սկզբունքներին համահունչ։

Երրորդ օրը մասնակիցների հետ հանդիպեց և ելույթ ունեցավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց համագործակցային դոկտորական կրթությունը՝ լավագույն փորձի բացահայտումն ու ապագայի պլանավորումը:  Նրա  խոսքով՝ Գիտությունը Հայաստանի Հանրապետության համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի և արագ զարգացումների վրա:  «Ակնհայտ է, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք բարձրարժեք պրոդուկտներ ստեղծել Հայաստանում և որպես փոքր երկիր, կկարողանանք ուժեղ տնտեսություն ունենալ, ինչպիսիք օրինակ Իսրայելինն է, Շվեյցարիան և այն: Իմ, որպես նախարարի պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում, երբ հերթական համագործակցությունը պետք է լիներ Կրթության  գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման,  մենք վերանայեցինք մոտեցումը. առաջարկեցինք բիզնեսին ներկայացնել ծրագրեր, որոնք պետք է հետազոտվեն, և առայժմ շուրջ քսան ասպիրանտի համար ծրագիրը կամփոփվի: Կարծում ենք՝ մեզ սպասվում են շարունակական և սերտ համագործակցություններ: Կապն ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է գնանք»:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն, Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Ռուբեն Թոփչյանը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տվել՝ արդյունաբերությունը կարող է պատվիրել հետազոտական աշխատանք և ունենալ ասպիրանտ: Դրան համապատասխան՝ վերջինս ֆինանսավորում էր ասպիրանտական աշխատանքը, իսկ բուհը հետազոտության արդյունքը փոխանցում էր միանգամից արդյունաբերությանը: Նրա կարծիքով՝ այդ մոդելը շատ կարևոր է, քանի որ ինչպես բուհերի հավատարմագրումներն են ցույց տալիս, առկա է կիրառելի գիտելիքների փոխանցման պակաս, և այստեղ կա խնդիր: Փորձագետ Ռուբեն Թոփչյանը համոզմունք հայտնեց, որ այս ծրագիրը բավականին լուծումներ կտա՝ դոկտորական դպրոցներ ստեղծելով: Նա կարևորեց նաև դոկտորական կրթության և մագիստրոսական կրթության հետ կապը:

 Աշխատաժողովի առցանց հարթակով մասնակցեցին ծրագրի ԵՄ գործընկերները, որոնք  ներկայացրին դոկտորական կրթության միջազգայնացման փորձը Լիտվայի, Իտալիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի օրինակով:

Աշխատաժողովի ընթացքում բուհերի և սոցիալական այլ գործընկերների կողմից ներկայացվեցին համագործակցային դոկտորական ծրագրերի, բուհ-արդյունաբերություն համատեղ իրականացվող հետազոտական ծրագրերի օրինակներ։

Աշխատաժողովն ամփոփվեց համագործակցային դոկտորական կրթական ծրագրերի կազմակերպման վերաբերյալ քննարկումների շարքով։

Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է. այն կգործի մինչև 2023 թվականը: ARMDOCT ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմա­նը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթա­կառուց­ված­քա­յին և մար­դկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմա­կերպ­ման ձեռ­նարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում՝ 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստա­տութ­յուններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպոր­տի նախարարությունը։

Նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով․  www.eiu.amhttps://armdoct.com/ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՄՀ Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Մանասյանին․ +37410 (24 94 38), armine.manasyan@eiu.am

 

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ