ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին և ուղղված էր «Հորիզոն Եվրոպա» ծրագրի կլաստեր 4-ի` թվայնացում, արդյունաբերություն և տիեզերք, և կլաստեր 5-ի` կլիմա, էներգետիկա և տրանսպորտ թեմատիկ ուղղությունների քննարկմանը:
Բրոքերային միջոցառումը եզակի հարթակ է գիտնականների/հետազոտողների և ձեռնարկատերերի համար՝ ներկայացնելու իրենց նախագծային առաջարկների գաղափարները, հաստատելու կապեր ոլորտի ներկայացուցիչների հետ և համագործակցելու իրենց նախագծային հետաքրքրությունները կիսող գործընկերների հետ:
Ներկայացնելով ԵՄՀ-ն՝ Աննա Մարտիրոսյանը հանդիպել է պոտենցիալ գործընկերների հետ, քննարկել է նոր համատեղ ծրագրերի հնարավորությունները՝ ստեղծելով նոր համագործակցային հեռանկարներ: