«Կառավարում և շրջանաձև տնտեսություն» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի մեկնարկը տրված է

Իտալիայի Տուշիայի համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը համատեղ հայտարարում են «Կառավարում և շրջանաձև տնտեսություն» մասնագիտությամբ կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրի այս տարվա ընդունելության մեկնարկը։

Մագիստրոսական ծրագիրը տևում է 2 տարի, որից առաջին տարին ուսանողը կսովորի Եվրասիա միջազգային համալսարանում, իսկ երկրորդ տարին Իտալիայի Տուշիա համալսարանում։

Տեղեկացնենք, որ ընտրված դիմորդները․

  • Իտալիայի Տուշիա համալսարանում մեկ տարի կսովորեն ԱՆՎՃԱՐ,
  • ուսանողական հանրակացարանում մեկ տարի կբնակվեն ԱՆՎՃԱՐ,
  • ամբողջ ուստարվա ընթացքում կստանան օրական մեկ անգամ ԱՆՎՃԱՐ սնունդ,
  • կստանան ճանապարհածախսի փոխհատուցում
  • կստանան կրթաթոշակ։

Ընդունելությունը մրցութային է։ Ծրագրի ավարտին ուսանողը ստանում է երկու դիպլոմ։

Գրանցվե՛ք խորհրդատվության համար․ https://www.eiu.am/consult/

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

Արևիկ Օհանյանն ընտրվել է ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ

Ուրախությամբ հայտնում ենք, որ ԵՄՀ ռազմավարական նախագծերի ղեկավար Արևիկ Օհանյանը ընտրվել է որպես ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԵՄ Պատվիրակության և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխման (ԲԿԲՓ) փորձագետ: