Հանդիպում Վորոնեժի պետական համալսարանի ռեկտոր Դ. Ենդովիցկիի գլխավորած պատվիրակության հետ

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և ԵՄՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը հյուրընկալեցին Վորոնեժի պետական համալսարանի ռեկտոր Դմիտրի Ենդովիցկիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մասնագիտական փոխայցերի կարևորությունից մինչև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտական ուղղություններ, միջբուհական համագործակցության շրջանակում երկկողմ հնարավորություններ։ Երևան ժամանած հյուրերը հասցրել են այցելել նաև պատմամշակութային վայրեր։

 

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: