Հանդիպում «HARMONY ծրագրի մոնիթորինգային այցի ազեցությունը» խորագրով

Ս.թ. մարտի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ «HARMONY ծրագրի մոնիթորինգային այցի ազեցությունը» խորագրով հանդիպում, որը ներկայացրեց ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը։ Հադիպմանը մասնակցում էին Հայաստանում Էրազմուս Պլյուս Ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան,  ծրագերի պատասխանատու  Էդիթ Սողոմոնյանը, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ Անգելինա Հովհաննիսյանը, ԵՄՀ ստորաբաժանումների պատասխանատուները։ Ա․Օհանյանը հանգամանալից ներկայացրեց բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակության զարգացման ծրագրի (HARMONY) շրջանակներում իրականացրած հետազոտությունների արդյունքները: Իր զեկույցում Ա․Օհանյանը մանրամասն խոսեց ԵՄՀ Միջազգայնացման ռազմավարական ծրագրի 5 խոշոր բաղադրիչների մասին․Կառավարման և աշխատակազմի միջազգայնացում, Արտագնա և ներգնա IMG 6471ուսանողական շարժունակության խթանում և միջազգային ուսանողների թվի աճ, Ուսումնական պլանների և կրթական միջազգայնացում, Հետազոտության միջազգայնացում և միջազգային համագործակցության ընդայնում, ԵՄՀ միջազգային տեսանելիության բարձրացում։ Վերոնշյալ բաղադրիչների շուրջ մասնակիցների կողմից ծավալվեց ակտիվ քննարկում, որի շրջանակներում ներկայացվեցին առաջարկություններ։ Դիտարկելով ծրագիրը IMG 6485որպես լավագույն փորձ՝ պայմանավորություն ձեռքբերվեց տարածել այն հայկական բուհերի շրջանում՝ կազմակերպելով հանդիպում Կրթության և գիտության նախարարության և Ծրագրի համագործակից անդամների հետ միասին։

Հավելենք, որ ծրագրի շրջանակում արված հետազոտությունների արդյունքների շարքը ներառում է բարձրագույն կրթության միջազգայնացմանն ուղղված Արևելյան և Արևմտյան Եվրոպայի գործողությունների պլանը, բարձրագույն կրթության և հետազոտության ոլորոտում ազգային քաղաքականության վերլուծությունը, գործընկեր երկրների բարձրագույն կրթության միջազգայնացման փուլային վերլուծությունը, միջազգայնացման ռազմավարության գործիքները:

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ