ԵՄՀ մագիստրոսական կրթական բոլոր ծրագրերի տևողությունը 1.5 տարի է, ուսուցման ձևը՝ առկա: Մագիստրատուրայում դասերը կազմակերպվում են երեկոյան ժամերին և շաբաթ օրերին՝ ուսանողներին ուսման ընթացքում նաև աշխատելու հնարավորություն ընձեռելով։
Իրավագիտություն․
- Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն
- Քաղաքացիական իրավունք և դատավարություն
- Քրեական իրավունք և դատավարություն
- Միջազգային և եվրոպական իրավունք
Կառավարում
- Կառավարում
- Նախագծերի կառավարում
- Հյուրընկալության կառավարում
- Էլեկտրոնային բիզնեսի կառավարում
- Տեղեկատվական համակարգեր
- Տեղեկատվական համակարգերի մշակում
- Կառավարման տեղեկատվական համակարգեր
Օտար լեզուներ
- Անգլերեն լեզու և գրականություն
Մագիստրատուրա կարող են ընդունվել ՀՀ պետական և ոչ պետական հավատարմագրված, ինչպես նաև արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձիք` մասնագիտական գիտելիքները խորացներլու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու, մասնագիտական գործնական, նորարարական, տեխնոլոգիական զարգացումներ ու նոր հնարավորություններ ձեռք բերելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար:
Դիմելու ընթացակարգ
Դիմելու ընթացակարգ
- Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:
- Նոր մասնագիտություն ընտրած դիմորդները հանձնում են ընդունելության քննություն (բանավոր)` ընտրված մասնագիտության բակալավրի ավարտական քննության ծրագրով:
- Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցույթով` մրցութային հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Համակարգչային գիտելիքների, հատկապես Windows, Word, Excel և Internet ծրագրերի, անգլերեն կամ ռուսաց լեզվի տիրապետումը պարտադիր է բոլոր դիմորդների համար (համապատասխան առարկայի գծով դիմորդները հանձնում են թեստեր):