Մագիստրոսական կրթական բոլոր ծրագրերի տևողությունը՝ 1.5 տարի

Հարգելի՛ դիմորդներ,

Ուրախությամբ հայտնում ենք, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով Եվրասիա միջազգային համալսարանին արտոնվել է իրականացնել «Լրագրություն», «Տարրական մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն (գերմաներեն)» մասնագիտացումներով 1.5 տարվա մագիստրոսական կրթական ծրագրերը։ Այսպիսով, մեր մագիստրոսական կրթական #բոլոր ծրագրերի տևողությունը 1.5 տարի է։

Լավագույն ուսանողները հնարավորություն ունեն կրթությունը շարունակել Եվրոպայի առաջատար բուհերում։

Համալսարանն ունի նաև հյուրատուն։

Գրանցվե՛ք խորհրդատվության համար https://forms.gle/YdJdPajfhhtm7eUJA

Հեռախոս․ 010 29 90 88

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: