«Նախադպրոցական երեխային ընդառաջ» խորագրով համայնքային համաժողով

Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիան, Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնքը, Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ ##Օգոստոսի 19-21-ը հրավիրում է նախադպրոցական ոլորտի մասնագետներին մասնակցելու արդեն ավանդույթ դարձած երկրորդ համայնքային համաժողովին` «Նախադպրոցական երեխային ընդառաջ» խորագրով։

Նախադպրոցական երեխաների հետ աշխատող մասնագետները կունենան հրաշալի հնարավորություն 3 օր սուզվելու նախադպրոցական ոլորտի զարմանահրաշ աշխարհ։

Համաժողովի նպատակն է երեք հագեցած օրվա ընթացքում հարթակ տրամադրել ոլորտի առաջատար մասնագետներին, ինչպես նաև նախադպրոցական ոլորտում առաջին քայլերը կատարող երիտասարդ մասնագետներին

կիսվել իրենց փորձով, նորարական գաղափարներով, արդիական մոտեցումներով, մասնագիտական բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալ։

Համաժողովի ընթացքում նախադպրոցական համակարգի բոլոր օղակների ներկայացուցիչների մասնակցությամբ բաց քննարկումներ և առցանց դասեր կիրականացվեն՝ ժամանակակից կրթական մարտահրավերների համատեքստում (նախադպրոցական համակարգի օրենսդրության, կրթության որակի և արդյունավետության, մասնագիտական աճի և այլ առանցքային թեմաների վերաբերյալ)։

Համաժողովի ընթացքում կիսվելու ենք մասնագիտական փորձով և ձեռքբերումներով, արդյունավետ ուսումնասիրություններով, բացահայտումներով, բարձրաձայնելու ենք ոլորտում առկա խնդիրները, միասին լուծումներ ենք փնտրելու, քննարկելու ենք նախադպրոցական ոլորտի զարգացման արդյունավետ ուղիները, և ոչ միայն։

Գրանցումը՝ նշված հղումով https://bit.ly/3LN2oVI

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: