Նոր հնարավորություն ԵՄՀ իրավագիտության ամբիոնի ուսանողների համար

Ս.թ. փետրվարի 23-ին Եվրասիա միջազգային համալսարանը և «Լեգալեքս» ՍՊԸ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների (շրջանավարտների) մրցունակության բարձրացմանը, մասնակցել բուհի հետազոտական աշխատանքներին:

Հուշագրի շրջանակում «Լեգալեքս» ՍՊԸ-ն կղեկավարի քաղաքացիաիրավական և քրեաիրավական ոլորտներին վերաբերող բակալավրիատի ավարտական աշխատանքները և մագիստրոսական թեզերը, կկազմակերպի իրավագիտության ամբիոնի ուսանողների պրակտիկան:

Հուշագրի հնարավորություն կընձեռի կողմերին համատեղ կազմակերպել  գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, դատախաղեր, իրականացնել համատեղ հետազոտություններ, քննարկումներ, մասնակցել իրավաբանական կլինիկայի աշխատանքներին և այլն:

Շնորհավորելով ուսանողներին՝ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը նշեց,- «Ներկայիս աշխատաշուկայի պահանջները ցույց տվեցին, որ մասնագիտական կարևոր խնդիր է դառնում գործնական հմտություններին տիրապետելը. բավական չէ ունենալ տեսական գիտելիքներ, անհրաժեշտ է այն զուգակցել գործնական մասնագիտական հմտությունների հետ: Հայտնվելով չնախատեսված իրադրության մեջ՝ ձեր առջև մասնագիտական խնդիրներ են ծառացած լինելու, որոնք կպահանջեն անհապաղ լուծումներ, և այդ ստեղծված իրադրության մեջ դուք պարտավորվելու եք ճիշտ կողմնորոշվելու, իսկ դրա համար անհրաժեշտ է փորձ: Համոզված եմ, որ այս ընկերության հետ կայուն համագործակցությունը տևական արդյունք կտա, և մենք համատեղ մասնակից կլինենք մեր բանիմաց շրջանավարտի պատրաստմանը»:

«Լեգալեքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ-փաստաբան Սմբատ Մինասյանը հավելեց, որ-«Պրակտիկան հնարավորություն կտա ուսումնասիրել խնդիրները, առաջադրել լուծումներ, գործնականում լիարժեք պատկերացում ունենալ փաստաբանի, դատավորի, դատախազի գործառույթների մասին: Լիահույս ենք, որ միասին կիրականացնենք բովանդակալից աշխատանք, որի արդյունքը կլինի մեր բանիմաց շրջանավարտը»:

ԵՄՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը կարևորեց, որ «այլ ընկերությունների հետ ակտիվ կապից բացի իրավագիտության ամբիոնի ուսանողները առնչություն ունենան փաստաբանական ընկերությունների հետ: Եվ այսօր այս հուշագրի կնքումը դրա վառ ապացույցն է: Կարևոր է գիտության և պրակտիկայի միջև պահանջվող կապը, իսկ դրանցից մեկի բացակայության դեպքում  առաջընթաց ունենալ չենք կարող: Փաստաբանական այս ընկերության հետ մեր հուշագիրը նպաստելու է նաև, որ ընկերության կողմից կառաջադրվեն կյանքի պահանջներից բխող թեմաներ, և ամբիոնը կազմակերպի այդ թեմատիկայով ավարտական հետազոտական աշխատանքների իրականացումը»:

 

 

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ