Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը շարունակում է ուսանողական կյանքն ավելի արդյունավետ, հետաքրքիր և գիտելիքահեն դարձնել:
Կարևորելով #արտալսարանային դասերի անհրաժեշտությունը, արվեստի և մշակույթի դերն ու ազդեցությունը ապագա մանկավարժների մասնագիտական աշխատանքում` բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրինա Մխիթարյանի գլխավորությամբ #Եվրասիա միջազգային համալսարանի երրորդ կուրսի ուսանողները իրակականցրել են փոքրիկ էքսկուրսիա, այցելել են մայրաքաղաքի մշակութային տարբեր օջախներ, իսկ ամբիոնի վարիչ Անի Թամազյանի ուղեկցությամբ 3-րդ կուրսի ուսանողները արտալսարանյին խաղ-դաս են իրականացրել Yeraz Park / Երազ Այգիում:
Նշանավորելով անգլերենի բանավոր խոսքի հմտությունների դերը, վերջերս, ընդհանուր անգլերեն դասընթացի շրջանակում բաց քննարկմամբ հանդես եկավ «Օհանյան» կրթահամալիր/Ohanyan Educational Complexի Ռազմավարական զարգացման և միջազգային կապերի գծով փոխտնօրեն Քրիսթինա Եսայեանը, ով լեզվակիր է, ծնվել և կրթություն է ստացել ԱՄՆ-ում: Քրիսթինա Եսայեանը քննարկման ընթացքում խոսեց հայրենդարձության, հայրենիքը սիրելու պատճառների մասին: Քննարկման լեզուն անգլերենն էր:
Արդեն մի քանի տարի փետրվարի 19-ին Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես` Գիրք նվիրելու օր: Ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները Անգլերեն լեզվի հմտություններ առարկայի շրջանակում ևս նշեցին այս տոնը: Նախ ուսանողներն անգլերենով ներկայացրեցին իրենց սիրելի գրքերը, իսկ հետո ավանդույթի համաձայն միմյանց գրքեր նվիրեցին:
Ամբիոնը վերջերս նաև կազմակերպել էր ֆիլմի դիտում ընդհանուր անգլերեն և անգլերեն լեզվի հմտություններ առարկաների 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների համար: Ուսանողներն անգլերնով դիտեցին «Կարիբյան ծովի ծովահենները» (Pirates of the Caribbean) և «Առաջին ասպետը» ֆիլմերը: