Ուսանողները մասնակցեցին օրենքի նախագծի քննարկմանը

Ս․թ․ ապրիլի 18-ին «Մտավոր սեփականության իրավունք» առարկայի շրջանակներում դասախոս Մերի Շահբազյանի նախաձեռնությամբ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի ուսանողները մասնակցեցին  «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը։ Որպես բանախոս՝ հանդես եկավ օրենքի նախագծի համահեղինակ, «Հայ հեղինակ» ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, որը խոսեց օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ներկայացրեց հեղինակային իրավունքների կիրառելիությունը Հայաստանում, համեմատականներ անցկացրեց եվրոպական և ամերիկյան նախադեպերի հետ, և անհրաժեշտ համարեց պարբերաբար իրականացնել միջոցառումներ վերոնշյալ ուղղությամբ իրազեկվածության բարձրացման նպատակով։

Նշենք, որ ս․թ․ ապրիլի 2-ին ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողները մասնակցեցին նաև «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։

Հավելենք, որ օրենքների նախագծերի քննարկումները կազմակերպվեցին IPRC-ի և «Knyazyan & Partners» փաստաբանական գրասենյակի կողմից։

 

 
 

«Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառում

Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Կարիերայի զարգացման և գործատուների հետ կապի կենտրոնը Իրավագիտության ամբիոնի հետ համատեղ օրերս կազմակերպեցին «Իրավաբանի օրը Եվրասիա միջազգային համալսարանում» միջոցառումը, որին մասնակցեցին Երևանի և մարզերի ավագ դպրոցների ու քոլեջների ավարտական դասարանների սովորողները: