ՈՒՍՈՒՑՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 Սեպտեմբերի 29-ին Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհուրդը  կազմակերպել էր ամենամյա մերձեցման  մշակութային-ճանաչողական ուղևորություն դեպի Արա լեռ: Արդեն ավանդույթ դարձած այս հետաքրքիր միջոցառման նպատակն է  առաջին կուրսեցիներին ինտեգրել համալսարանական կյանքին, ծանոթացնել ԵՄՀ ավանդույթներին:    Այս տարի ուսանողներին միացել էին նաև արտասահմանից հրավիրված սեմինարավար-կամավորներ՝ Նիկոլը (Գերմանիայից) և Մաթեոսը (Լեհաստանից), ովքեր ողջ ուսումնական տարվա ընթացքում կլինեն ուսանողների կողքին, կօգնեն նրանց զարգացնել «փափուկ հմտությունները»: Ուղևորության նպատակն էր, բնության մեջ զանազան դժվարություններ հաղթահարել և միմյանց օգնել,որպեսզի նոր ընդունված ուսանողները ճանաչեն իրար, կառուցեն միջանձնային ջերմ հարաբերություններ, ստեղծեն անմիջական հաղորդակցման մթնոլորտ և միաժամանակ իրազեկ դառնան համալսարանի ուսումնագիտական մշակույթին ու այդ մշակույթում գործելու կանոններին:

Ուսանողների առաջին կանգառը Ապարանի ջրամբարն էր, որը գտնվում է համանուն սարահարթում՝ Քասաղ գետի վերին հոսանքում, Քուչակ, Երիպատրուշ գյուղերի միջև: Ջրամբարի մասին համակողմանի իրազեկվելուց և հիմնախնդիրներին ծանոթանալուց հետո ուսանողների հաջորդ հետաքրքիր հանգրվանը Արա լեռն էր (բարձ. 2577 մ.): Ուսանողների ճնշող մեծամասնությունը հաղթահարեց լեռը բարձրանալու հետ կապված դժվարությունները:

Ուսանողները լեռան գագաթին բացառիկ բերկրանք ապրեցին, տպավորված էին նախ Արա լեռան՝ Պռոշը պատռված սարի լեռնային խառնարանով, այնուհետև Արագածի, Մեծ և Փոքր Մասիսների, Գեղամա և  հայկական մյուս լեռների ու լեռնաշղթաների տեսարանով: Նրանք այնքան տոգորված էին իջել լեռնալանջով, որ զարմանքով նշում  էին՝ «Արա լեռ պետք է բարձրանալ նաև տեսնելու և զգալու հայրենի եզերքի բացառիկ գեղեցկությունը»:

Այնուհետև երթուղին ձգվեց Հայոց այբուբենի հուշարձանի մոտ . այն 2005 թ.-ին կառուցվել է հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ: Հուշարձանը ներառում է Հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայոց մեծերի հուշարձանները: Հետո ուսանողների խումբը շարժվեց դեպի «Տառերի պուրակի» մոտ գտնվող 33 մ. բարձրություն ունեցող Սուրբ խաչ` բաղկացած 1715 մեծ և փոքր խաչերից, որոնք խորհրդանշում են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո անցած տարիները:

Ուղևորությունն  ամփոփվեց արդեն Քասաղ գետի միջին հոսանքում՝  Աշտարակի գեղատեսիլ ձորում, որտեղ ուսանողները զբաղվեցին սպորտով, իրենց հետաքրքրող թեմաների շուրջ զրուցեցին եվրոպական համալսարաններից ժամանած կամավորների հետ  և մասնակցեցին հայկական խորովածի պատրաստման և մատուցման արարողությանը:

Ուսանողները բազմաբովանդակ ու հետաքրքիր օր անցկացրեցին. նախադրյալներ ստեղծվեցին  բարձր առաջադիմությամբ սկսելու ուսումնական տարին:

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ