Սաուդիան համալսարանների փոխակերպումը փոփոխությունների դարաշրջանում

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Ս․թ․ ապրիլի 10-13-ը Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ 56640005 2178515528900506 1579197425346674688 nՕհանյանը, Սաուդիան Արաբիայի Կրթության նախարարության հրավերով, մասնակցեց «Սաուդիան համալսարանների փոխակերպումը փոփոխությունների դարաշրջանում» խորագրով բարձրագույն կրթության միջազգային համաժողովին և ցուցահանդեսին։

Համաժողովի ընթացում Սաուդիան Արաբիայի Թագավորության Կրթության նախարար դոկտոր Համադ Բին Մուհամմեդ Ալ Շեյխը ներկայացրեց Սաուդիան Արաբիայի զարգացման «2030 ՏԵՍԼԱԿԱՆ»-ը։ Ըստ նոր տեսլականի, նախատեսվում է նվազեցնել երկրի կախվածությունը նավթից՝ զարգացնելով 56567352 366838317257448 3296373410971516928 nառողջապահության և կրթության համակարգերը, ենթակառուցվածքները, հանգստի և տուրիզմի ոլորտները։

Համաժողովին կրթության հեռանկարների, զարգացման միտումների և մարտահրավերների մասին խոսեցին աշխարհահռչակ գիտնականներ և հետազոտողներ՝ ներկայացնելով առանձնահատուկ լուծումներ։

Ֆրանսիայի Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն կրթության  Հետազոտության և նորարարության տնօրեն Ալեն Բերեզը նշեց, որ բուհերը պետք է լինեն ճկուն, կանխատեսեն և չմերժեն իրենց դերը՝ որպես տնտեսության 57176971 579783409191630 7040995537671159808 nզարգացման «շարժիչ»։ Բանախոսն ընդգծեց բուհերի ինքնավարության կարևորությունը, ինչի պայմաններում հնարավոր կլինի իրականացնել առավել ճկուն կառավարում։

Համաժողովին մասնակցում էին մի շարք հայտնի գիտնականներ, որոնք ներկայացրին բարձրագույն կրթության կառավարման նոր մոդելներ և մոտեցումներ, քննարկեցին ապագայի հմտությունները, բարձրագույն կրթության ոլորտում արհեստական բանականության դերը, ուսուցման և ուսումնառության ապագան նոր սերնդի՝ iGen-ի համար։

Համաժողովին զուգահեռ ընթանում էր միջազգային  ցուցահանդես, որին մասնակցեցին տարբեր երկրների ավելի քան 350 լավագույն բուհեր։

 

 
 

Հայկական գորգագործության ակունքները բացահայտում են Եվրասիա միջազգային համալսարանի եվրոպացի ուսանողներն ու հետազոտողները

Այս փաստը բացահայտել են նաև Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանի մասնագետները, որտեղ էլ խնամքով պահպանվում է աշխարհի ամենահին գորգը։
Ս.թ. մարտի 22-ին Եվրասիա միջազագային համալսարանի ռեկտոր Ս.Օհանյանի գլխավորությամբ իրականացվեց այց «Մեգերյան կարպետ Հայաստան» ընկերություն: