Անի Բաբայան. Ուսանող մայրիկ լինելը անչափ հաճելի է

Տոնական այս օրը Լրագրության բաժնի ուսանող Սարգիս Ասատրյանը զրուցել է Կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Բաբայանի հետ՝ պարզելով մամա-ուսանող կարգավիճակի դրական կողմերը:
 
Անին պատմում է, որ մանուկ հասակում ակտիվությունն իրեն թույլ չի տվել սուսուփուս նստել տանը. պար, գեղասահք, գիմնաստիկա, գոբելեն, նկարչություն, ուլունքագործություն. այս ամենը ուղեկցել են նրան մինչև պատանեկություն։
 
«Երազանքս բժիշկ դառնալն էր, մինչ այն, երբ 13 տարեկանում հաճախեցի Թումո, և նոր երազանք ծագեց՝ դառնալ Թումոյում ուսուցչուհի, ինչպես ընկեր Հասմիկն էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Աճեմյանի անվան համար 2 պետական քոլեջի հաշվապահական բաժինը։ Կարծում եմ, որ դա կյանքիս լավագույն որոշումներից մեկն էր»,-հիշում է Անին, ով կրկին դասի էր եկել իր փոքրիկի հետ…
 
«Քոլեջից հետո սկզբում ընդւոնվեցի մեկ այլ բուհ, բայց 2 տարի անց հասկացա, որ ես ինձ հարմար չեմ զգում այստեղ, և ամուսնուս հետ երկար փնտրտուքից հետո որոշեցինք, որ ուսումս պետք է շարունակեմ հենց Եվրասիայում, քանի որ այստեղ ամեն ինչ հոյակապ էր, նամանավանդ, երբ ապագա մայրիկ ես։ Որոշ ժամանակ անց ծնվեց Սոֆիս՝ իմ հրաշքը, ով փոխեց իմ և ամուսնուս ամբողջ աշխարհը։ Սոֆին ինձ սովորեցրեց չշտապել և սիրել անմնացորդ սիրով։ Եթե ամուսնուս աջակցությունը չլիներ, ես դժվար թե այս ամենը կկարողանայի անել․ ամուսինս շատ է օգնում թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես»,-զրույցի ժամանակ պատմում է Անին ու հավելում, որ ազատ ժամանակ Սոֆիի հետ միասին գործում են տիկնիկներ․
 
«Նա խճճում է թելերը, իսկ ես էլ՝ համբերատար գործում: Սոֆիի ամենասիրելի տիկնիկն Արջուկն է։ Դա իմ պատրաստածներից ամենա-ամենան է, քանի որ հենց այդ Արջուկի հետ էինք սպասում նրա լույս աշխարհ գալուն։ Ամեն անգամ, երբ դասերս վերջացնում եմ ու տեսնում եմ, թե Սոֆին տատիկի հետ ինչ ուրախությամբ է սպասում իմ գալուն, ուղղակի խենթանում եմ: Այսքանով ուզում եմ ասել, որ ոչինչ չի ստացվի, եթե չլինի սերը»։
 
Անիի մաղթանքը մայրերին, քույրերին մեկն է. ինչ էլ որ լինի, միշտ հիշե՛ք՝ ուսումը գերագույն զենքն է, որով կարելի է հաղթահարել տարբեր խոչընդոտներ։

Ուսանողական կյանքը Եվրասիայում

Եվրասիա միջազգային համալսարանի Լեզուների հաղորդակցության և մանկավարժության ամբիոնը շարունակում է ուսանողական կյանքն ավելի արդյունավետ, հետաքրքիր և գիտելիքահեն դարձնել:

Արցախից հեռու, Արցախի կողքին

Առավոտյան ութն է: Վերջին անգամ մայրս մեր շանն է կերակրում, իսկ դարպասի ճռռոցն ազդարարում է, որ մեքենան հիմա պատրաստվում է շարժվել:

ԵՄՀ ուսանողուհին ողջունում է Իսպանիայի Վալենսիա համալսարանից

Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիդիա Սահակյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով մեկնել է Իսպանիա, որտեղ 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումնառությունը կստանա Վալենսիա համալսարանում: