2-րդ կուրսի ուսանողները պաշտպանեցին ՄՌԿ խմբային նախագծերը

Եվրասիա միջազգային համալսարանը մշտապես կարևորում է ոչ միայն տեսական գիտելիքների փոխանցումը ուսանողներին, այլև նախագծահեն կրթությունը, որն ամբողջ կրթական գործընթացի անբաժանելի մասն է:

Օրերս «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուսրի ուսանողները «Մարդկային ռեսուրսների կառավարման» դասընթացի շրջանակներում պաշտպանեցին իրենց խմբային նախագծերը։ 4 խումբ և «համեղ» նախագծեր։
Ուսանողները՝ դասախոս, տ․գ․թ Գոհար Մելիքբեկյանի ղեկավարությամբ իրական նախագծերի վրա կազմել էին ՄՌԿ ամբողջական ռազմավարությունն ու տվյալ ընկերությունների զարգացման հեռանկարը, աշխատակզմի ուսուցման ու խրախուսման մոդելներն ու ֆինանսական և օրենսդրական փաստաթղթային փաթեթները։
Նրանք ոչ միայն պատրաստել էին գունեղ պրեզենտացիաներ, այլև ընտրված ոլորտին համահունչ հանձնաժողովի դատին հանձնեցին սեփական ձեռքերով պատրաստած ղաշանգ ժինգյալով հացն ու համեղ կոտկտեյլները, խմորեղենն ու յուրատեսակ սուրճը։
Գնահատող դասախոսական կազմը յուրաքանչյուր խմբին շնորհեց հատուկ անվանակարգ և խոստացավ առաջիկայում ուսանողներին մատուցել իրենց կողմից պատրաստած անակնկալ։

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: