Վերապատրաստման դասընթաց ուսուցման համագործակցային մեթոդների վերաբերյալ
2016 թվականի սեպտեմբերի 29-ին Եվրասիա միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի նախաձեռնությամբ պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց «Ուսուցման համագործակցային մեթոդները» թեմայով վերապատրաստման դասընթաց: Մեթոդական այդ դասընթացը նախատեսված է համալսարանի ռազմավարական զարգացման ծրագրով և նպատակ ունի բոլոր մասնագիտությունների գծով փուլ առ փուլ անցում կատարել ուսուցման փոխներգործուն մեթոդների: