Day: 5 Ապրիլի, 2019

Էստոնիայի կրթական համակարգի և լավագույն փորձի բացահայտում

Ս․թ․ մարտի 24-ից մարտի 30-ը ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը գտնվում էր Էստոնիայում՝ Էստոնիայի Արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ և INNOVE հիմնադրամի կողմից իրականացող «Էստոնիայի կրթական լավագույն փորձի փոխանակում» ծրագրի շրջանակներում։ Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությունը այցելեց Կրթության և հետազոտության նախարարություն, ինչպես նաև նախարարությանը կից տարբեր հիմնադրամներ։