Day: 22 Հունիսի, 2019

Երևանում ամփոփվեց միջազգային ուսանողական գիտաժողովը

2019 թ․ հունիսի 22-ին ավարտվեց Եվրասիա միջազգային համալսարանում կազմա­կերպված «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» խորագրով երկօրյա միջազգային ուսանողական գիտաժողովը։ Ավելի քան ութսուն երիտասարդ գիտնականներ և երեսուն բանախոս ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Իտալիայից, Ռուսաստանի Դաշնությունից առաջարկեցին համաշխարհային անվտանգու­թյանն ուղղված նորարարական մոտեցումներ։ Ամենամյա երրորդ միջազգային գիտաժողովը այս տարի ևս միավորեց բանախոսների և մասնակիցների տարբեր խմբերի՝ ի դեմս առաջատար գիտնա­կանների, հայտնի քաղաքական վերլուծաբանների, քաղաքա­կանություն մշա­կողների և քաղաքական գործիչների, որոնք երկու օրերի ընթացքում, ինտերակտիվ հանդի­պումներով ապահովեցին ակադեմիական աշխարհի և քաղա­քականության կապը։