Աշխատաժողովի առաջին օրվա հանդիպումը Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետների ներկայացմամբ
Ս․թ․ հոկտեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր, Էրազմուս Պլյուս Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Լուսինե Ֆլջյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց աշխատաժողով, որը վարեցին Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) ծրագրերի փորձագետներ Քեթրին Կարե-Կառլինգերը (Լինց, Ավստրիա) և Կատյա Շնիցերը (Մութցեն, Շվեյցարիա):