Day: 7 Դեկտեմբերի, 2020

Ավարտական դիպլոմներ շնորհվեցին բակալավրատի և մագիստրատուրայի նորավարտներին

Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ բակալավրատի և մագիստրատուրայի դիպլոմների հանձնման արարողությունը։ Չնայած առօրյան անսովոր էր, համավարակով պայմանավորված, այդուհանդերձ առիթն ամենասպասվածն ու նշանակալիցն էր։ Եվրասիա միջազգային համալսարանն այս տարի նույնպես նոր ուղեգիր էր տալիս բազմաթիվ շրջանավարտների բակալավրիատից և մագիստրատուրայից: