Նոր համագործակցություն ԱՄՆ-ի Ջորջիայի համալսարանի Մանկավարժության ֆակուլտետի հետ
Սույն համագործակցության շրջանակում երկու ֆակուլտետները համատեղ կիրականացնեն COIL դասընթաց (համագործակցային առցանց միջազգային ուսուցում), որը ուսանողներին հնարավորություն կտա համագործակցել, ուսումնասիրել և իրականացնել համատեղ նախագծեր: «Սոցիալ-մշակութային հեռանկարների ուսումնասիրությունը կրթական համատեքստում» խորագրով դասընթացը կկազմակերպվի առցանց՝ գարնանային կիսամյակում: