«Քաղաքացիական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրոսը էրազմուս+ ծրագրով սովորում է Վարշավայի բնական գիտությունների համալսարանում
Եվրասիա միջազգային համալսարանի «Քաղաքացիական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհի Լամարա Աֆրիկյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով մեկնել է Լեհաստան, որտեղ 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումնառությունը կստանա Վարշավայի բնական գիտությունների համալսարանում: