Day: 23 Ապրիլի, 2021

Ապագա իրավաբանների հյուրերն էին Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչները

2021թ․ ապրիլի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությանը: Հանդիպման ընթացքում ապագա իրավաբանները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանին, ինչպես նաև պրոբացիայի ծառայության խորհրդական Էմիլ Ղազարյանին։