Day: 6 Մայիսի, 2021

ԵՄՀ ուսանողուհին Էրազմուս+ ծրագրի շրջանակում Իսպանիայի Վալենսիա համալսարանում է

Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Արմենակյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով մեկնել է Իսպանիա, որտեղ 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումնառությունը կստանա Վալենսիա համալսարանում:

«SPSS-ի կիրառումը հետազոտություններում» վերապատրաստում. վերապատրաստվել են Կառավարման և ՏՀ ամբիոնի դասախոսները

Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման և ՏՀ ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ սույն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համար: «SPSS-ի կիրառումը հետազոտություններում» թեմայով դասընթացները վարեց ամբիոնի դասախոս տ․գ․թ․, դոցենտ Բակուր Մարտիրոսյանը։

ԵՄՀ իրավագիտության ուսանողը անցել է հաջորդ փուլ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների օլիմպիադիայում

Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Էդգար Մանուչարյանը մասնակցեց իրավաբանական ֆակուլտետների ուսանողների օլիմպիադիային, որը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից: Օլիմպիադան վերաբերում էր «ՀՀ քաղաքացիական իրավունք» դասընթացին: