Այսօր ԵՄՀ իրավագիտության և ֆարմացիայի ամբիոնները հյուրընկալեցին Հրազդանի Հ.Օրբելու անվան N13 ավագ դպրոցի աշակերտներին
Բուհում կարճատև շրջայցից հետո աշակերտներին առաջինը ողջունեց համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը: Կարևորելով կրթության ոլորտը որպես երկրի կայուն զարգացման նախապայման՝ ռեկտորը աշակերտների հետ քննարկեց կրթության ռազմավարական հիմնախնդիրները և որակյալ կրթության զարգացման միտումները: