Day: 19 Մայիսի, 2021

ԵՄՀ մագիստրոսները ուսումնառությունը կշարունակեն Հռոմի Սապիենզայի համալսարանում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Գոհար Համբարձումյանը և «Նախագծերի կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Նանե Օսյանը Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում 2021-2022 ուստարվա Աշնանային կիսամյակի ուսումնառությունը կշարունակեն Հռոմի Սապիենզայի համալսարանում։