Day: 27 Մայիսի, 2021

ԵՄՀ մագիստրոսները ուսումնառությունը կշարունակեն Չեխիայի Մասարիկի համալսարանում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանի «Քրեական իրավունք և դատավարություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողուհիներ Անահիտ Միքայելյանը և Լիլիթ Բաբայանը Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում 2021-2022 ուստարվա Աշնանային կիսամյակի ուսումնառությունը կշարունակեն Չեխիայի Մասարիկի համալսարանում։

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սաների մեկ դասը Եվրասիա միջազգային համալսարանում

Ս.թ. մայիսի 25-ին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվեց սեմինար-պարապմունքներ քոլեջի սաների համար: Դասընթացները, որոնց կազմակերպման նախաձեռնությունը ԵՄՀ կառավարման և ՏՏ ամբիոնինն էր, վարեցին նույն ամբիոնի դասախոսներ Անուշ Ասատրյանը և Տիգրան Մաղաքյանը: