Նոր ուսանողներին հանդիպեցին մասնագիտական ամբիոնների վարիչները
Եվրասիա միջազգային համալսարանն այս տարի իր հարկի տակ ընդունեց հարյուրավոր ուսանողների: Հատկանշական է այն, որ տարեցտարի ԵՄՀ դիմորդների թիվն ավելանում է, որի արդյունքում համալսարանը պարբերաբար վերանայում է մասնագիտական կրթական ծրագրերը և համալրում ցանկը նոր ու պահանջված մասնագիտություններով: Այս տարի ընդունելություն իրականացվեց նաև ԵՄՀ նոր մասնագիտությունների՝«Լրագրություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», մագիստրատուրայում նաև՝ «Դեղերի տեխնոլոգիա և էկոնոմիկա» ուղղություններով: