Կայացավ տեղեկատվական հանդիպում՝ Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ։

«Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շարքի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ տեղեկատվական հանդիպում՝ Ժան Մոնե գործողությունների վերաբերյալ։

Հանդիպումը մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի ողջույնի խոսքով, ով մասնակիցներին տեղեկացրեց Էրազմուս+ 2024թ․ Առաջարկների մրցույթի բացման մասին, հակիրճ ներկայացրեց Հայաստանի համար հասանելի Էրազմուս+ գործողությունները և դրանց վերջնաժամկետները։

Իսկ հանդիպման հիմնական խոսնակն էր Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավաբանության» ամբիոնի վարիչ Աննա Խվորոստիանկինան, ով բավականին մեծ փորձ ունի Ժան Մոնե նախագծերի կազմման և իրականացման գործում, մասնավորապես՝ հանդիսանում է «EUSecJuris» Ժան Մոնե մոդուլի ակադեմիական համակարգողը և «ԵՄ իրավական հետազոտություններ և իրավական եվրոպականացում» Ժան Մոնեի ամբիոնի ղեկավարը։

Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան բուհերի միջազգային կապերով զբաղվող բաժինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում մոդուլների ստեղծմամբ հետաքրքրված ակադեմիական անձնակազմի մի շարք ներկայացուցիչներ։

Աննա Խվորոստիանկինան նրանց ներկայացրեց, թե որոնք են Ժան Մոնե գործողությունները, ֆինանսավորման ինչպիսի հնարավորություններ են առկա, և որոնք են դրանց դիմելու պայմանները, ինչպես նաև կիսվեց մասնակիցների հետ սեփական փորձով՝ ներկայացնելով իր կողմից համակարգվող Ժան Մոնե մոդուլի ու ամբիոնի առանձնահատկությունները։

Հանդիպման ընթացքում ներկայացված պրեզենտացիաները կարող եք գտնել ներքևում։

Հանդիպման ավարտին մասնակիցների և խոսնակի միջև ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան։

Հիշեցնենք, որ Ժան Մոնե գործողությունների վերջնաժամկետը 2024թ․ փետրվարի 1-ն է։

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: