E-buh համակարգն արդեն գործում է ԵՄՀ-ում

Եվրասիա միջազգային համալսարանն արդեն անցում է կատարել հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազայի կիրառմամբ՝ աշխատակիցների գիտահետազոտական աշխատանքների հավաքագրմանն ու խրախուսմանը։

էլեկտրոնային կառավարման “e-buh” համակարգի հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազան այսուհետ դասախոսներին, աշխատակիցներին հնարավորություն կտա ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մուտք գործել համակարգ, ավելացնել, ինչպես նաև խմբագրել իրենց կողմից իրականացված հետազոտական աշխատանքները, հոդվածները, մասնագիտական, մեթոդական գրքերը, վերապատրաստումները և այլն:

Հավելենք, որ հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազայից օգտվելու, արդյունքները մուտքագրելու, խմբագրելու գործիքների և հնարավորությունների վերաբերյալ անցկացվել էր դասախոսների, աշխատակիցների վերապատրաստում։

Տեխնոլոգիաներին նվիրված ֆորումին մասնակցում են եվրասիականները

ՀՀ կառավարության աջակցությամբ հոկտեմբերի 5-6-ը Երևանում անցկացվեց «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի» (FAST) Գլոբալ ամենամյա նորարարական ֆորումը (GIF22): Այն այս տարի կրում էր «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը և անցկացվում 4-րդ անգամ: