Անգլերենի դասավանդումը հատուկ կրթական կարիքներով սովորողների համար. սեմինար

Օրերս ԵՄՀ Լեզուների, հաղորդկացության և մանկավարժության ամբիոնի Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտության ուսանողները ամբիոնի վարիչ Անի Թամազյանի հետ մասնակցեցին Լեհաստանի անգլերեն դասավանդողների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպած «Անգլերենի դասավանդումը հատուկ կրթական կարիքներով սովորողների համար» թեմայով առցանց վերապատրաստմանը:

Օրվա թեման վերաբերում էր հատուկ կրթական կարիքների և դրանց հաղթահարման վերաբերյալ մի շարք մեթոդների և մոտեցումների կիրառելիությանը:

Ուսանողները ուսումնական պրակտիկայի ընթացքում հնարավորություն են ունենում կիրառել նման վերապատրաստումներից ձեռք բերված գիտելիքները և հմտությունները:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: