ԵՄՀ հետազոտողները գիտական հետազոտությունները կարող են ներկայացնել տպագրության գործընկերներ ամսագրերում

Այսուհետ ԵՄՀ հետազոտողները կարող են իրենց գիտական հետազոտությունները ներկայացնել տպագրության ԵՄՀ գործընկերներ Իրավաբանական և սոցիալական գիտությունների բալթյան հանդեսում, «TLARev» և «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանի «Ազատություն և միջազգային հարաբերություններ» միջազգային ամսագրերում:

Նշենք, որ Բալթյան միջազգային ակադեմիայի Իրավաբանական և սոցիալական գիտությունների բալթյան հանդեսը հրատարակվում է տարին երկու անգամ: Հանդեսի նախորդ համարներին և տպագրվող հոդվածի պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bsa.edu.lv/index.php/en/bjlss-en.html

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության «Սուրբ Կլիմենտ Օհրիդսկի» համալսարանի «Ազատություն և միջազգային հարաբերություններ» միջազգային ամսագիրը ինդեքսավորված է Scopus-ի և այլ միջազգային շտեմարանների կողմից:

Մանրամասը տեղեկությունների համար՝ https://e-jlia.com/index.php/jlia/about

«TLARev» ամսագիրը գործարար աշխարհի համար է: Ամսագրում կարող են հրապարակվել իրավունքով և տնտեսագիտությամբ հետաքրքրված ակադեմիական հանրույթի ներկայացուցիչները:

«TLARev»-ին աջակցում է ակադեմիական խորհուրդը, որում ընդգրկված են մասնագիտական ​​մեծ փորձ ունեցող պրոֆեսորներ, դասախոսներ:

Ամսագրի կայքն է՝ https://tlarev.com/

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: