«Համաշխարհային խաղաղության տեղական արմատները». 4-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսը Եվրասիա միջազգային համալսարանում

ՕՐ 1 | Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները. Երիտասարդների ձայնը մարդու իրավունքների և գլոբալ անվտանգության վերաբերյալ» խորագրով 4-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ ԵՄ Ժան Մոնե կրթական ծրագրի շրջանակներում, Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:

Ներկաներին ողջունեց Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Խվորոստյանկինան և ԱՄՆ Սթոնհիլ քոլեջի դոկտոր, ակադեմիական հարցերի գծով փոխնախագահ Պյոտր Ուբերտաչչիոն:

Կոնֆերանսի բանախոսներն են ԱՄՆ Սթոնհիլ համալսարանի պրոֆեսոր Աննա Օհանյանը, Սթոնհիլ քոլեջի պատմության դոցենտ Թոդ Գերնեսը, ինչպես նաև բազմաթիվ երկրների փորձագետներ ու բանախոսներ, մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Լիբանանից, Վրաստանից, Գանայից և այլք:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: