Հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազայի գործարկման վերաբերյալ վերապատրաստում
Եվրասիա միջազգային համալսարանը էլեկտրոնային կառավարման “e-buh” համակարգի կիրառմամբ ստեղծել է պրոֆեսորադասախոսական, ինչպես նաև աշխատակիցների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազա:
Վերջերս առցանց եղանակով “e-buh” համակարգը սպասարկող մասնագետ Կարեն Մկրտչյանը ներկայացրեց տեղեկատվական բազա մուտք գործելու, արդյունքները մուտքագրելու, խմբագրելու գործիքներն ու հնարավորությունները:
Հետազոտական աշխատանքների միասնական տեղեկատվական բազան այսուհետ դասախոսներին հնարավորություն կտա ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մուտք գործել համակարգ, ավելացնել, ինչպես նաև խմբագրել իրենց կողմից իրականացված հետազոտական աշխատանքները, հոդվածները, մասնագիտական, մեթոդական գրքերը, վերապատրաստումները և այլն: