Ապագա դեղագետների հետազոտությունները հրատարակվել են Հայաստանի կենսաբանական հանդեսում
Եվրասիա միջազգային համալսարանի ապագա դեղագետ-ուսանողների հետազոտությունները հրատարակվել են Հայաստանի կենսաբանական հանդես պարբերականում:
Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի և Ֆարմացիայի ամբիոնի ղեկավարությամբ լույս է տեսել «Հայաստանի կենսաբանական հանդես» պարբերականը: Մասնագիտական այս հեղինակավոր պարբերականում այս անգամ տեղ են գտել նաև Եվրասիա միջազգային համալսարանի Ֆարմացիայի ավարտական կուրսի ուսանողների աշխատանք-հետազոտությունները, որոնք քննական հանձնաժողովը արժեքավոր գիտական նյութ էր համարել:
Եվրասիա միջազգային համալսարանը մշտապես աջակցում է ուսանողներին ուսումնական գործընթացին զուգահեռ զարգացնել նաև պրակտիկ հմտությունները, մասնակցել հետազոտական աշխատանքներին և դրանք դարձնել ավարտական աշխատանքի հիմնական մաս:
Ժամանակի հրամայականն է դարձել` բարձրագույն մասնագիտական կրթությունը ուղեկցել հետազոտություններով:
Ուսանողի կողմից իրականացվող հետազոտությունը հանգեցնում է մասնագիտական ու գործնական հմտությունների և կարողությունների զարգացմանը:
Ուսումնաարտադրական պրակտիկաների ընթացքում ուսանողների կատարած հետազոտությունները վերացնում են բուհի և գործատուի միջև եղած անհամապատասխանատվությունը:
Այսօր լուրջ խնդիր է դարձել զանգվածաբար բարձրագույն մասնագիտական կրթության մասնագետների վերարտադրությունը: Բայց գնահատելով գործատուի տեսանկյունից, այդ շրջանավարտը դեռևս մասնագիտական վերապատրաստման գործընթաց պետք է անցնի, որպեսզի կարողանա բավարարել գործատուի պահանջները:
Այս նկատառումներից ելնեոլով՝ Եվրասիա միջազգային համալսարանը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց ֆարմացիա մասնագիտության առաջին տարվա շրջանավարտների գործնական աշխատանքների ապահովմանը:
Նկատի ունենալով խնդրի պատասխանատվությունը, ամբիոնը մշակեց մասնագիտական հմտությունների զարգացման հատուկ ծրագիր, որում ներառվեց սկսած 2-րդ կուրսից մասնագիտական պրակտիկաների անցկացումը և, հատկապես, ավարտական կորսում թեմատիկ հետազոտությունների անցկացումը, որոնք աստիճանաբար վերածվեցին ավարտական հետազոտության:
Այս մասնագիտական առաջին տարվա ավարտական կուրսի շրջանավարտների առջև համալսարանի պատասխանատվությունը ավելի մեծ է: Ավելի քան 5 տասնյակ շրջանավարտներից շատերի ավարտական հետազոտական աշխատանքները գիտական առումով այնքան արժեքավոր դարձան, որ Ֆարմացիայի ամբիոնը դրանց զգալի մասը ներկայացրեց հրատարակության: