Եվրասիականներն այցելեցին «Կիլիկա» գարեջրի գործարան

Օրերս «Գործառնական կառավարման հիմունքներ» առարկայի շրջանակներում, դասախոս՝ Արտաշես Եղիազարովի ուղեկցությամբ Կառավարման 3-րդ կուրսի ուսանողները այցելեցին «Կիլիկա» գարեջրի գործարան:

ԵՄՀ-ի ուսանողները հնարավորություն ստացան մոտիկից ծանոթանալու գործարանի հիմնական ու օժանդակ օպերացիաներին, գարեջրի և հյութերի արտադրական պրոցեսներին, գործարանի ներքին և արտաքին լոգիստիկ համակարգին, գործարանում գործող ավտոմատ կառավարման համակարգերին:

Եվրասիականներին մասնագետները հյուրասիրեցին տեղում արտադրված բնական հյութերով: Ուսանողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին հյուրասիրության և մասնագիտական հարցերին տրված ամբողջական պատասխանների համար:

Հայտնի են «Օհանյան» կրթաթոշակակիրները

ԵՄՀ Գիտական խորհրդի որոշմամբ, 2023-2024 ուսումնական տարվա աշնանային կիսմայակի ընթացքում բակալավրի կրթական ծրագրի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները արժանացել են «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակների:

Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային ծրագրերի սեփական փորձը

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացավ հայաստանյան բուհերի և կրթական համակարգի միջազգային ծրագրերի համակարգողների մասնակցությամբ աշխատաժողով, որը նախաձեռնել էր Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը:

«Դասավանդիր հանուն հաջողության»

Օրերս Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դասավանդիր հանուն հաջողության» անգլերեն դասավանդողների գիտաժողովը, որին մասնակցեցին նաև ԵՄՀ Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի վարիչ Անի Թամազյանը, դասախոսներ Լուսինե Սարգսյանը, Տաթևիկ Կարապետյանը, Նարինե Խոնդկարյանը, Անդրեյ Գուրան, Իրինա Մխիթարյանը, Ռուզաննա Անտոնյանը և ամբիոնի մեթոդիստ Ինգա Ավագյանը: