«Փոխանցելի հմտությունները ՀՀ լեզվական կրթությունում». գիտագործնական սեմինար ԵՄՀ-ում
ԵՄՀ-ի հետազոտական կենտրոնը Լեզուների, հաղորդակցման և մանկավարժության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էին գիտագործնական սեմինար՝ «Փոխանցելի կոմպետենցիաները ՀՀ լեզվական կրթության մեջ» թեմայով։
Գիտագործնական սեմինարը վարեց բան. գիտ. դոկտոր, դասախոս Լուսինե Ֆլջյանը։
Թեման ոչ միայն արդիական է, այլև միտված է կրթական ոլորտում աշխատող մասնագետների մոտ զարգացնել փոխանցելի հմտությունների կիրառումը կրթական ծրագրերում։
Նախատեսվում է անցկացնել ևս մեկ սեմինար՝ փոխանցելի կոմպետենցիաների ձևավորման հետ կապված առանձնահատկությունները քննարկելու նպատակով։