#ԳՈՐԾԿԱ․ Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ

30-ից ավելի պետական և մասնավոր ոլորտի հեղինակավոր ընկերություններն ու աշխատանք փնտրող հարյուրավոր ուսանողները միմայնաց հանդիպեցին Եվրասիա միջազգային համալսարանում՝ ամենամյա «Կարիերայի օր» նախագծի շրջանակում:

«Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը կրող միջոցառմանը Հայաստանի առաջատար 30-ից ավելի գործատուները համալսարանի ընդարձակ սրահներում համապատասխան տաղավարներով ներկայացրեցին իրենց ընկերությունները, միաժամանակ լսարաններում անցկացվեցին բազմաթիվ մասնագիտական վարպետության դասեր, որոնց ընթացքում ուսանողները ծանոթացան համապատասխան ոլորտի ձեռքբերումներին և արդի խնդիրներին:

Միջոցառման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին աշխատաշուկայի նոր պահանջներին իրազեկելն էր, նրանց տեական և գործնական բնույթի լրացուցիչ մասնագիտական խորհրդատվության տրամադրումը և գործատուների հետ անմիջական երկխոսության յուրօրինակ հարթակի ստեղծումը, որը կնպաստի աշխատաշուկայում ուսանողների մրցունակության բարձրացմանը:

ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը բացելով միջոցառումը՝ ասաց. «Այսօր Եվրասիա միջազգային համալսարանում տեղի է ունենում գործատուի և մասնագիտական շուկայի միջև յուրահատուկ հանդիպում, որտեղ մարդիկ կկարողանան դեմառդեմ շփվել միմյանց հետ, հարցեր ուղղել և ստանալ պատասխաններ: Հնարավոր է նաև աշխատանք գտնել, իսկ գործատուներն էլ՝ իրենց ծրագրերին համապատասխան մասնագետներ: Այսպիսով, հարթակ է ձևավորվել փոխադարձ համագործակցության համար՝ բուհի առաջարկ և աշխատաշուկայի պահանջարկ: Տարիներ շարունակ մենք կազմակերպել ենք կարիերայի օր միջոցառումը, բայց այս տարի այն աննախադեպ է մասնակիցների և այցելուների ակտիվությամբ»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ողջունեց մասնակիցներին և հավելեց. «Սիրելի երիտասարդներ՝ աշխատաշուկան սպասում է ձեզ: Հաշվի առնելով աշխատաշուկայի փոփոխությունները, պետք է արագ արձագանքել մարտահրավերներին, ունենալ նոր մոտեցումներ, տարբեր միջոցառումներ և առաջարկներ»:

Երկուստեք նշեցին, որ կարևոր է կրթությունը մոտեցնել տնտեսությանը, աշխատաշուկան ավելի զարգացնել, նաև մաղթեցին, որ գործատուները հանդիպեն իրենց ապագա աշխատակիցներին:

ՄՍԾ զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության գործատուների հետ համագործակցության և աշխատանքային միգրացիայի բաժնի պետ Հրայր Հակոբյանը նշեց՝ մեկ հարկի տակ համախմբելով գործընկեր կազմակերպությունների և ուսանողների՝ ընկերություններին հնարավորություն է տալիս ձևավորել գործընկերային հարաբերություններ, հավաքագրել պոտենցիալ մասնագետների և ստեղծել թափուր աշխատատեղերին հավակնող թեկնածուների բազա, իսկ դիմորդներին՝ հանդիպել իրենց ապագա գործատուներին: Միասնական սոցիալական ծառայությունը բարձր է գնահատում աշխատանքային հնարավորություններ ստեղծելուն միտված այս նախաձեռնությունը:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողության երաժշտական մասը վստահված էր Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի տաղանդավոր սաներին:

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ