Մեկնարկեց Ժան Մոնե մոդուլի ձմեռային դպրոցը

Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի ձմեռային դպրոցը։ Հանրապետության տարբեր բուհերից ծրագրին մասնակցելու համար հայտագրվել էին չորս տասնյակից ավելի երիտասարդներ, իսկ վերջնական փուլը հաղթահարել են երկու տասնյակը։

Ձմեռային դպրոցը կրում է «Մարդու իրավունքներ և անվտանգություն. դերակատարներ, մեխանիզմներ և կիրառական գործիքներ» խորագիրը։ Հունվարի 28-ից փետրվարի 10-ը մասնակիցները կլսեն դասախոսություններ ամենաարդիական թեմաների վերաբերյալ՝ ինչպիսիք են մարդու իրավունքները, միջազգային մարդասիրական իրավունքը, ԵՄ իրավունքը, ԵՄ արտաքին հարաբերությունները և հումանիտար նախագծերի կառավարումը: Երիտասարդները կայցելեն նաև պետական գերատեսչություններ և մարզեր։

Դասընթաց. «Ժամանակակից միջազգային հարաբերությունների հիմնախնդիրների ըմբռնումը»

Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլն իր հանրային դասախոսությունների շարքի շրջանակներում ուրախ է հայտարարել քաղաքագետ Գևորգ Մելիքյանի «Ժամանակակից միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական հիմնախնդիրների

Կմշակվեն «Արդարադատության հասանելիություն․ տեսություն և պրակտիկա» նոր մագիստրոսական ծրագիրն ու մոդուլները Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ) և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն 2024 թվականի փետրվարի 15-ին պաշտոնապես կնքել