«Եվրասիա» կրթաթոշակի մրցույթ 2022-2023 ուստարվա համար

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Եվրասիա» կրթաթոշակի մրցույթ 2022-2023 ուսումնական տարվա մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար


«Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի ուսանողներին՝ խրախուսելով հետազոտական աշխատանքը:


Կրթաթոշակին կարող են հավակնել այն ուսանողները, ովքեր ներգրավված են ԵՄՀ մագիստրոսական կրթական ծրագրերում և իրականացնում են հետազոտական աշխատանք ԵՄՀ-ի և/կամ գործընկեր ձեռնարկության կողմից առաջնահերթություն համարվող թեմաների շուրջ, ունեն նվազագույնը 3.5 միավոր ՄՈԳ:


Կրթաթոշակը կազմում է մեկ կամ երկու կիսամյակների ուսման վարձի 10-50%-ը՝ ուսանողի առաջադիմությունից, ներկայացված հետազոտական ծրագրից կախված։


Այն ուսանողները, որոնք բավարարում են նվազագույն պահանջներին և ցանկանում են մասնակցել մրցույթին պետք է ներկայացնեն մագիստրոսական թեզի հետազոտական պլանը՝ ԵՄՀ կողմից ներկայացվող ձևաչափին համապատասխան, ուղարկելով research.center@eiu.am հասցեին և լրացնեն հետազոտական նախագծի հայտը (https://forms.office.com/e/ViJ9PhpyrA) մինչև 2023թ. փետրվարի 10-ը:


Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 2023թ. մարտի 1-ը և կրթաթոշակը կտրամադրվի 2022-2023 ուստարվա գարմանային և 2023-2024 ուստարվա աշնանային կիսամյակների համար։


Ընտրող հանձնաժողովը կգնահատի ներկայացված բոլոր հայտերը հետևյալ չափանիշների հիման վրա`

1. հետազոտության թեմայի արդիականությունը (4 միավոր)
2. հետազոտության արդյունքների գործնական կիրառելիությունը (4 միավոր)
3. ուսումնական գործընթացում հետազոտության արդյունքների կիրառելիությունը (3 միավոր)
4. հետազոտության մեթոդաբանության և մեթոդների հիմնավորվածությունը (3 միավոր)
5. ուսանողի առաջադիմությունը (4 միավոր)
6. հայտի պատրաստման որակը. շարադրման գրագիտությունը և հաջորդականությունը, հիմնավորվածությունը, ներկայացվող պահանջներին հայտի բովանդակային համապատասխանությունը (2 միավոր)


Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում նշված պահանջներին, չեն անցնի գնահատման փուլ:


Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՄՀ հետազոտական կենտրոն. (+37410) 29 90 88, (+37477) 07 55 59:

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ