ԵՄՀ ռեկտորի ելույթը «ԵՄ, Անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի բացմանը

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի ելույթն այսօր տեղի ունեցած ERASMUS+ ԺԱՆ ՄՈՆԵ «ԵՄ, Անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի բացման հանդիսավոր արարողությանը։

Տիկնայք և պարոնայք,

Հարգելի կառավարության անդամներ,

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն մեծարգո տիկին Անդրեա Վիկտորին,

Հարգարժան ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Թագուհի Թովմասյան,

Հարգելի Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան տիկին Քրիստիննե Գրիգորյան,

Կովկասի եվրոպական հետազոտությունների ասոցիացիայի նախագահ պարոն Թոմաս Կրուսման,

Հայաստանում Էրազմուս + ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող տիկին Լանա Կառլովա,

Սիրելի պրոֆեսորադասխոսական կազմ և ուսանողներ,

25-ամյա Եվրասիա միջազգային համալսարանի համար այսօր ևս մեկ կարևոր օր է։ Իր գործունեության ընթացքում համալսարանի աշխատակազմը ջանացել է մշակել և իրականացնել ժամանակի մարտահրավերներին և պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր` միևնույն ժամանակ պահպանելով ազգային կրթական համակարգի լավագույն տարրերը: Չեմ սխլավի, եթե փաստեմ, որ Եվրասիա միջազգային համալսարանը եզակի բուհերից է, որը մշակել է միջազգայնացման յուրահատուկ ռազմավարություն և որի արդյունքներն արդեն տեսանելի են։

Մեզ համար անչափ կարևոր է Եվրոպական միության աջակցությունը։ Այս տարիներին Էրազմուս + ուսանողների շարժունության ծրագրի միջոցով հարյուրավոր ուսանողներ ուսանել են Եվրոպայի առաջատար բուհերում՝ վերադարձել նոր գիտելիքներով, նոր հմտություններով և հետագայում համալրել մեր աշխատաշուկան։

Տասնյակ ծրագրերից կառանձնացնեմ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» Armdoct Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագիրը, որի համակարգողն է Եվրասիա միջազգային համալսարանը։ Այն իրավամաբ դարձել է ազգային ծրագիր և դրվել գոծողության մեջ։

#armdoct ծրագրի նպատակն է Զալցբուրգի սկզբունքներին համահունչ Հայաստանում բարեփոխել դոկտորական կրթությունը՝ ազգային քաղաքականության և իրավական փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

Ծրագրի նպատակներից է նաև խթանել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին ինտեգրմանը։ Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, 8 բարձրագույն ուսումնական հաստատություն և 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը հնարավոր դարձնելու և տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության սպառնալիքներին համատեղ և արդյունավետ կերպով դիմակայելու համար անհրաժեշտ է բարձրացնել մասնագիտական կրթության որակը: Անչափ կարևոր է նաև ԵՄ-ի՝ որպես ինտեգրացիոն ծրագրի և որպես համաշխարհային դերակատարի մասին հասարակության իրազեկվածության բարձրացումը։Վերջապես, բայց ոչ պակաս կարևոր է վերոնշյալ ընդհանուր նպատակին հասնելու համար բարձրորակ հետազոտությունների իրականացումը և տեղացի գիտնականների ինտեգրումը միջազգային ակադեմիական հանրությանը:

Հաշվի առնելով այս ամենը, Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլը նպատակ ունի ամրապնդել Եվրասիա միջազգային համալսարանի կարողությունները ԵՄ իրավական և քաղաքական հետազոտությունների ոլորտում։

Ծրագիրը նպատակ ունի հզորացնել կարողությունները դասավանդման և հետազոտութունների իրականացման ոլորտում, ինչպես նաև հանրային իրազեկման ու կարծիքների ձևավորման տիրույթում: Իր դասընթացներով և ուսումնական այլ գործառույթներով մոդուլը կաջակցի վերջերս մեկնարկած «Անվտանգություն և մարդու իրավունքներ» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագրին։ Ուսանողներն ուսումնական ծրագրի առաջին տարին կսովորեն Հայաստանում, իսկ երկրորդ ուսումնական տարին՝ Իտալիայի Տուշիայի համալսարանում՝ ստանալով ամբողջական կրթաթոշակ և Հայաստան կվերադառնան արդեն որպես մարդու իրավունքների միջազգային փորձագետներ։

Բարի երթ եմ մաղթում բոլորին,

Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի աջկիցներին և բարի ճանապարհ մաղթում ուսանողներին, որոնց առաջին խումբը Իտալիա կմեկնի առաջիկայում։

Կանաչ կրթության հայեցակարգը բուհերի նոր մագիստրոսական կրթական ծրագրերում

Վիլնյուսում նոյեմբերի 18-21-ը «T-GREEN» նախագծի շրջանակում կայացավ վերջարդյունքահեն կանաչ համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման մեթոդական աշխատաժողովը: Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացավ  Եվրոպական

Բուհերի գործունեության առանցքային ցուցանիշների միջազգային փորձի դիտարկում KPI4HE նախագծի շրջանակում

ԵՄ Էրազմուս+ ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» (KPI4HE)

JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում

ն Եվրասիա միջազգային համալսրանում ս/թ սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ԵՄ կողմից համաֆինանսավորող «Քաղաքագիտության համատեղ մագիստրոսական ծրագիր՝ կրթական ծրագրի մշակում» (JoPScip)JOPSCIP նախագծի տեղեկատվական հանդիպում։ Նախագծի