Category: ARMDOCT

Բուհերում ստեղծվել են դոկտորական կրթության դպրոցներ և արդյունաբերական նոր ծրագրեր

Կայացավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթութ­յան բարեփոխումը Հայաստա­նում՝ ակա­դե­միա­կան համայնքի, արդյունաբերության պա­հանջ­ներին և ԵՄ փորձին համա­պա­տասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազ­գա­յին նախագծի արդյունք­ների ամփոփմանը նվիրված

Էրազմուս+ ARMDOCT ծրագրի մասնակիցները այցելեցին Վիլնյուսի համալսարան

Էրազմուս+ ARMDOCT Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում մայիսի 3-5-ն ընկած ժամակահատվածում Վիլնյուսի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողովը։ Վերջինիս մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան 40 ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ։

ARMDOCT և MODEST Էրազմուս+ ծրագրերի կոնսորցիումի անդամները հանդիպեցին առցանց հարթակում

Ս.թ.նոյեմբերի 26-ին ARMDOCT և MODEST Էրազմուս+ ծրագրերի կոնսորցիումի անդամները առցանց հարթակում հանդիպեցին քննարկելու Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման համագործակցության հնարավորությունները և ծրագրի արդյունքները ազգային մակարդակով ամրապնդելու նպատակով: Հավելենք, որ երկու ծրագրերն էլ ներկայումս գտնվում են իրականացման փուլում և ուղղված են դոկտորական կրթության բարեփոխմանը՝ Զալցբուրգյան սկզբունքներին համահունչ: