Category: Erasmus

Էրազմուս+ աշխատակիցների փոխանակման ծրագիրն իրականացվեց Սանտյագո դե Կոմպոստելլա համալսարանի աշխատակցի մասնակցությամբ

Էրազմուս+ աշխատակիցների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակում իրականացվեց հերթական շարժունությունը, որի մասնակիցն էր Սանտյագո դե Կոմպոստելլա համալսարանի միջազգային կապերի կենտրոնի աշխատակից Լուսիա Սեսիլիա Բաեիրո Վալադարեսը:

ԵՄՀ-ն հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի ներկայացուցչությանը

Այսօր Եվրասիա միջազգային համալսարանը հյուրընկալեց Էրազմուս ուսանողական ցանցի (ESN) ներկայացուցչությանը՝ ի դեմս Եվրոպական հանձնաժողովի կարողությունների զարգացման պատասխանատու Աննա Դեմիրի, Էրազմուս ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչության նախագահ Նենսի Մկրտչյանի և փոխնախագահ Շուշանիկ Գալոյանի:

Հայտնի են 2021-2022 ուստարվա Էրազմուս+ ծրագրի կրթաթոշակակիրները

Ս․թ. հունիսի 17-ին ԵՄՀ Միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի կրթաթոշակակիրների հետ: Հանդիպման ընթացքում ուսանողները ԵՄՀ միջազգային կապերի կենտրոնի ղեկավար Նունե Ջոմարդյանի ուղղորդմամբ պարզաբանեցին իրենց հուզող մի շարք հարցեր: Ն. Ջոմարդյանը հանգամանալից անդրադարձավ կրթական պայմանագրում ամրագրված մի քանի եդրույթներին, կրեդիտների փոխճանաչմանը, շարժունության ընթացքում առաջացող հնարավոր դժվարություններին և ձեռքբերումներին:

Էրազմուս փորձը կլոր սեղանի շուրջ համախմբեց բուհի ուսանողներին

2021թ. մայիսի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր-սեղան քննարկում Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողների՝ Շողեր Գալստյանի («Կառավարում» մասնագիտություն, բակալավրիատ), Ժենյա Մաղաքյանի («Նախագծերի կառավարում» մասնագիտություն, մագիստրատուրա) և Արմինե Բարսեղյանի («Օտար լեզու և գրականություն» մասնագիտություն, բակալավրիատ) մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվեց միառժամանակ՝ դեմ առ դեմ և առցանց: Լսարանում ուսանողները կարողացան դիտել առցանց հարթակում միացած Ժենյայի ներկայացումը և ուղղել հարցեր նրան:

ԵՄՀ ուսանողուհին Էրազմուս+ ծրագրի շրջանակում Իսպանիայի Վալենսիա համալսարանում է

Եվրասիա միջազգային համալսարանի «Կառավարում» մասնագիտության բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Արմենակյանը էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրով մեկնել է Իսպանիա, որտեղ 2020-2021 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումնառությունը կստանա Վալենսիա համալսարանում:

Էրազմուս+ փոխանակման ծրագիր Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում (Իսպանիա)

Սիրելի՛ ԵՄՀ դասախոսներ, սիրով տեղեկացնում ենք, որ այժմ պաշտոնապես հայտարարված է Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի հետ Էրազմուս + ծրագրի շրջանակներում իրականացվող փոխանակման ծրագրի առաջադրման և դիմում-հայտերի ներկայացման շրջանը: