«Ebuh» համակարգը կգործարկվի նոր տարվա մեկնարկին. Գիտխորհուրդը ամփոփեց տարին

Ս.թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի առցանց նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Առցանց նիստի ընթացքում խորհուրդն անդրադարձավ օրակարգում ներառված մի շարք հարցերի: Օրակարգի առանցքային հարցերից էր զուգակցված ուսուցման ներդրման և արդյունավետության գնահատման հարցը: Հարցի շրջանակում ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանն ամփոփեց զուգակցված ուսուցման արդյունքները՝  կանոնակարգի ու սկզբունքների համաձայն, ինչի հիման վրա առաջարկվեց Որակի ապահովման կենտրոնին վերանայել առկա կանոնակարգը և մշակել նոր կարգը:

Նիստին անդրադարձ կատարավեց «Ebuh» համակարգի գործարկման ընթացիկ աշխատանքներին: Որոշվեց առաջիկայում համակարգի գործիքակազմի կիրառման վերաբերյալ կազմակերպել խորհրդատվական հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար:

Հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանը գիտխորհրդին ներկայացրեց ԵՄՀ գիտական գործունեության և հետազոտական աշխատանքների իրականացման նոր քաղաքականությունը, հանգամանալից անդրադարձավ վերջինիս առանցքային հիմնադրույթներին, հանդես եկավ գիտահետազոտական աշխատանքների խթանմանն ուղղված նոր առաջարկներով: Որոշվեց հաստատել ներկայացված ուղղությունները և մշակել համապատասխան կանոնակարգեր:

ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիլավյանը ներկայացրեց պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման արդյունքների և վարկանշավորման աղուսյակը, որի հիման վրա գիտխորհրդի որոշմամբ առավելագույն միավորներ ստացած դասախոսներին կշնորհվեն դրամական պարգևներ:

Գիտխորհրդի անդամները քննարկեցին նաև ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ հարցեր:

Ամփոփելով նիստը՝ նախագահ Սուրեն Օհանյանը կարևորեց օրակարգային հարցերի վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունումը, նշեց, որ 2021 թվականին շահագործման կներկայացվեն բուհի բարեկարգված ենթակառուցվածքները: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած կենտրոնները ուսանողներին կընձեռեն հետազոտություններ իրականացնելու առավել նպաստավոր պայմաններ:

«Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառում

ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ Աննա Մարտիրոսյանը մասնակցել է Վարշավայում կազմակերպված «Կայուն տնտեսություն «Հորիզոն Եվրոպայում». Միջազգային գործընկերություն 2024» բրոքերային միջոցառմանը, որը նվիրված էր կայուն տնտեսության ոլորտին

ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողները «ՀՀ սահմանադրական իրավունք-2» առարկայի ամփոփման շրջանակներում կազմակերպեցին ԱԺ ընտրությունների դերախաղ-նմանակում:Դերախաղին նախորդել են նախապատրաստական երկամսյա աշխատանքները,որոնց ընթացքում ուսանողները

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է»

«Դեղագետի մասնագիտությունը միշտ արդի է» խորագրով միջոցառումը միավորեց ոլորտի առաջատար մասնագետներին ու ուսանողներին ժամանակակից դեղագիտության նորամուծությունների, գործնական հմտությունների և գիտելիքների փոխանակման շուրջ։ԵՄՀ Ֆարմացիայի ամբիոնի վարիչ