Աշխատակազմ
Այստեղ դուք կարող եք տեսնել և ճանաչել մեր համալսարանի դասախոսներին, տարբեր ֆակուլտետների ղեկավարներին, խորհրդատուներին և ողջ անձնակազմին, որոնք անխոնջ աշխատում են ուսանողներին լավագույն ծրագրեր, փորձառություն և կրթություն տրամադրելու համար:
Անձնակազմ
Հովհաննես Հարությունյանը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Բացի այդ նա ունի Բիզնեսի կառավարման Մագիստրոսի (MBA) կոչում (Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի դպրոց)՝ բիզնեսի ռազմավարություն և մարքեթինգ մասնագիտացմամբ։ Հովհաննես Հարությունյանը ազգային և միջազգային լավագույն փորձն է տեղայնացնում ԵՄՀ-ում։ Նա աշխատել է Մայքրոսոֆթի Նորարարությունների կենտրոնում, KPMG-ում, VivaCell MTS-ում, ինչպես նաև փորձագիտական աշխատանք է կատարել Համաշխարհային բանկում՝ համակարգելով նաև ՀՀ բարձրագույն կրթության նորարարությունների հիմնադրամը։ Հովհաննես Հարությունյանն ունի IRCA (International Register of Certificated Auditors, UK) հավաստագիր և Որակի կառավարման համակարգի աուդիտոր է, ինչպես նաև ունի ACCA հավաստագիր (The Association of certified Chartered Accountants, UK).
Հովհաննես Հարությունյանը մշակում և կառավարման խորհրդի հաստատմանն է ներկայացնում բուհի ռազմավարական (մինչև 5 տարի), միջնաժամկետ (մինչև 3 տարի) և կարճաժամկետ (մինչև 1 տարի) ծրագրերը, իրականացնում է ընթացքի վերահսկողություն և գնահատում, վերանայում և իրականացնում է ճշգրտող գործողություններ, պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ (զեկույցներ) գիտխորհրդի (անհրաժեշտության դեպքում նաև ռեկտորատի) նիստերում: Համալսարանի համար հաստատում է ռազմավարական նշանակության նոր միջազգային կապեր, ստեղծում է համագործակցային կառուցվածքներ, վերահսկում է իրականացման ընթացքը, զբաղվում է բակալավրական և մագիստրոսական նոր միջազգային ծրագրերի ներդրման աշխատանքներով:
Հովհաննես Հարությունյանը կուտակած փորձն ու գիտելիքը կիսում է նաև լսարանում՝ դասավանդելով տնտեսագիտական և ռազմավարական կառավարման ուղղությամբ տարբեր առարկաներ։
Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը զբաղեցնում է ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը: Սկզբում սովորել և ավարտել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։ Կրթության և հանրային այլ ոլորտներում իր բազմամյա գործունեության ընթացքում Ռուբեն Մարկոսյանը ղեկավարել է մի շարք պաշտոններում. եղել է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ, «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր և ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնի դոցենտ (համատեղությամբ):
Ռուբեն Մարկոսյանը միջազգային մի շարք կազմակերպությունների (Եվրոպայի Խորհուրդ, Համաշխարհային բանկ, ՄԱԿ, ԵՄ և այլն) կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված է եղել որպես փորձագետ կամ ծրագրի ղեկավար:
Ընդունելության ժամեր` Երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։00-16։30:
Եվրասիա միջազգային համալսարանի Ուսումնամեթոդական աշխատանքների գծով երկարամյա պրոռեկտոր Իրինա Բաբայանն այսուհետ ԵՄՀ ռեկտորի գլխավոր խորհրդականն է: Նա ունի Հոգեբանության մագիստրոսի (Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի համալսարան) և Կառավարման մագիստրոսի (Եվրասիա միջազգային համալսարան) (MBA) կոչում։
Նրա ջանքերի շնորհիվ Եվրասիա միջազգային համալսարանը գրանցել է ուսումնագիտակրթական բազմաթիվ նվաճումներ: Իր գործունեության ընթացքում Իրինա Բաբայանը ներկայացրել է Եվրասիա միջազգային համալսարանը միջազգային և տեղական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Լիտվայի, Հունաստանի և այլ հեղինակավոր բուհերում։ 2009թ. ՀՀ ԿԳՆ-ի կողմից անբասիր աշխատանքի համար ստացել է շնորհակալագիր։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Ընդունելության` երեքշաբթի, ուրբաթ 15:00-17:00
Արևիկ Օհանյանն ունի Բիզնեսի կառավարման Մագիստրոսի (MBA) կոչում (Հայաստանի Ամերիկյան Համալսարան)։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ Պատվիրակության և Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համատեղ համաձայնությամբ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխման (ԲԿԲՓ) փորձագետ է: Նա նաև Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի համակարգողն է:
Արևիկ Օհանյանը վերապատրաստվել է ԱՄՆ Բոստոն Քոլեջի Միջազգային բարձրագույն կրթության կենտրոնում (CIHE)՝ որպես գիտայցելու ԱՄՆ-ի Պետքարտուղարության կողմից հովանավորվող Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի շրջանակներում (JFDP): Վերջինս մասնակցել և վերապատրաստվել է նաև Եվրոպական լավագույն բուհերում Եվրամիության կողմից հովանավորվող TEMPUS IV և Էրազմուս + կարողությունների զարգացման տարբեր ծրագրերի շրջանակներում՝ Որակի ապահովման և բարձրագույն կրթության միջազգայնացման ուղղությամբ։
ԵՄՀ-ում համակարգում է նաև ԵՄ հովանավորությամբ իրականացվող աշխատակիցների և ուսանողների փոխանակման ծրագրերը։ Հեղինակ է մի շարք տեղական և միջազգային հոդվածների և ձեռնարկների՝ որակի ապահովման, դասընթացների ու կրթական ծրագրերի մշակման և կառավարման, բարձրագույն կրթության միջազգայնացման ոլորտներում։
Մարիամ Ջիլավյանը ղեկավարում է Եվրասիա միջազգային համալսարանի որակի ապահովման (ՈԱ) կենտրոնը, կառավարման ամբիոնի ասպիրանտ է։
Մ․ Ջիլավյանը 2014-2019 թթ. սովորել է ԵՄՀ-ում՝ ստանալով Կառավարման բակալավրի, այնուհետև նաև մագիստրոսի աստիճան: Եվրամիության կողմից հովանավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակներում սովորել է Լիտվայի Միկոլաս-Ռոմերիս համալսարանում (Լիտվա), ինչպես նաև որպես հետազոտող և գիտայցելու վերապատրաստվել Կրակովի Յագելոնյան համալսարանում (Լեհաստան):
Մ․ Ջիլավյանն ապահովում է ԵՄՀ Որակի կառավարման համակարգի ներդրումն ու շարունակական բարելավումը, ինչպես նաև համակարգում համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման աշխատանքները։ Էրազմուս+ կարողությունների զարգացման և փոխանակման տարբեր ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել է Եվրոպական լավագույն բուհերում՝ բարձրագույն կրթության կառավարման, կրթության և հետազոտության միջազգայնացման, որակի ապահովման և այլ թիրախային թեմաների շուրջ։ Ներգրավված է միջազգային տարատեսակ նախագծերում, համա-համակարգում է Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման նախագիծը: 2019-2022 թվականներին ՀՀ-ում համակարգել է LION (Learning Inside Out Network) միջազգային կրթական-հետազոտական ծրագիրը, որը հիմնադրվել և ղեկավարվում է ԱՄՆ Ստոունհիլ համալսարանի Քաղաքագիտության և միջազգային կապերի ամբիոնի կողմից։
Ընդունելության ժամեր` Երեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։30-16։30
Քրիստինե Մինասյանը ավարտել է Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, որից հետո ստացել է նաև իրավագիտության մագիստրոսի կոչում:
Քրիստինե Մինասյանը ԵՄՀ-ում սկսել է աշխատքը իրավագիտության ամբիոնի մեթոդիստից ու հասել մինչև ՄՌԿ բաժնի ղեկավարի պաշտոնին։ 2008- 2010 թթ. եղել է Եվրասիա միջագային համալսարանի իրավախորհրդատուն։ Դասավանում է ԵՄՀ իրավագիտության ամբիոնում և «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանում, բացի այդ կազմակերպել և անցկացրել է «Բիզնես դպրոց»-ի դասընթացներ։
Անցել է մի շարք մասնագիտական և մեթոդական վերապատրաստումներ։ Հանդիսանում է Հայաստանի ՄՌ ասոցացիայի անդամ։
Ընդունելության ժամեր՝ Երկուշաբթի և ուրբաթ, ժամը՝ 11։00-15։00:
Սիրարփի Դավթյանը ունի Մանկավարժության Մագիստրոսի կոչում/Հայոց լեզու և գրականություն (ՀՊՄՀ): Ավարտել է նույն համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման ամբիոնի ասպիրանտուրան և առաջիկայում պատրաստում է ատենախոսության պաշտպանությանը: Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: 2017- 2019 թթ. եղել է Եվրասիա ավագ դպրոցի փոխտնօրեն: Դասավանդում է Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնում:
Նա կատարում է ուսանողների տվյալների հենքի ստեղծում և պահպանում, ընթացիկ թարմացումների իրականացում, համակարգի ընդհանուր կառավարում, գործավարության կազմակերպում և համակարգում, տեղեկանքների պատրաստում, դիմում-հայտերի ընդունում և փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին և այլն։
Ընդունելության ժամեր՝ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 9։00-12։00, 13:00-17:00:
Հանրային կապերի մասնագետ, պրոդյուսեր Էդգար Ամիրխանյանը ղեկավարում է ԵՄՀ Հանրային կապերի և մարքեթինգի բաժինը։ Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ( The World Communications Forum Association – WCFA) ասոցիացիայի անդամ է:
Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, այնուհետև կրթությունը շարունակել է տարբեր կրթական հաստատություններում՝ Լոնդոնի բիզնես ակադեմիա, Վրաստանի PR ակադեմիա, Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոց, Վարշավայի Եվրաատլանտյան ամառային ակադեմիան, ստացել է նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես վարչարարության (MBA) դիպլոմ:
Էդգար Ամիրխանյանը՝ որպես պրոդյուսեր, ղեկավարել է բազմաթիվ վարկանիշային տեղական և միջազգային նախագծեր, Հանրային ռադիոն ներկայացրել Եվրոպական հեռարձակողների միության արտաքին կապերի պատասխանտուների հանձնախմբում։ Ներկայում Հայաստանի հանրային ռադիոյի թվային հարթակների պատասխանատուն է։
Ընդունելության ժամեր` երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, ժամը՝ 14։00-16։00:
Լիա Թևոսյանը հանդիսանում է Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի «Հանրային իրավունք» (ԺԲ.00.02) մասնագիտությամբ հայցորդ, ով Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ հետազոտություն է իրականացրել Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանում։ Ուսումնառության տարիներին հանդիսացել է ԵՄՀ Իրավաբանական կլինիկայի ուսանող-իրավախորհրդատու, փորձագետ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի «Արագ արձագանքման խումբ»-ում։
Երկար տարիներ աշխատել է ԵՄՀ իրավագիտության ամբիոնում որպես ամբիոնի վարիչի օգնական և միևնույն ժամանակ նույն ամբիոնի որակի ապահովման գործակալ՝ մասնակցելով մի շարք մասնագիտական և մեթոդական տեղական ու արտասահամանյան վերապատրաստումների։
Լիա Թևոսյանը միևնույն ժամանակ դասավանում է ԵՄՀ իրավագիտության ամբիոնում և «Եվրասիա» ավագ դպրոց-վարժարանում։ Հեղինակ է հինգ տեղական և մեկ միջազգային հոդվածի, զեկուցներով է հանդես եկել հայաստանյան մի շարք գիտաժողովներում։ Լիա Թևոսյանը ղեկավարում է ԵՄՀ հետազոտական կենտրոնի ընթացիկ և հեռանկարային գործունեությունը, պատասխանատու է վերջինիս առջև դրված ռազմավարական խնդիրների ու գործառույթների իրականացման համար։
Մերի Շահբազյանը ԵՄՀ իրավագիտության ամբիոնի հայցորդ է։ Նա վերապատրաստման դասընթացներ է անեցել Էստոնիայի Տալլին և Չեխիայի Մասսարիկ համալսարաններում՝ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս Մունդուս և Էրազմուս + կարողությունների զարգացման տարբեր ծրագրերի շրջանակներում՝ Կարիերայի կառավարման և գործատուների հետ կապի հաստատման ուղղությամբ։ Հանդիսանում է ԵՄՀ «Աշակերտական գիտաժողով»-ի և «Քայլ Առաջ» ծրագրերի պատասխանատուն։
Մերի Շահբազյանը իրականացնում է նաև աշխատանքային շուկայի վերլուծություն, վերհանում է շուկայում առկա պահանջները, առաջարկներ ներկայացնում ամբիոններին ՄԿԾ վերջնարդյունքների ձևավորման հարցում, ապահովում է ամբիոն – գործատու կապը, իրականացնում է «Կարիերայի օրեր» ամենամյա նախագիծը։
Մերի Շահբազյանը դասավանում է ԵՄՀ իրավագիտության ամբիոնում։ Հեղինակ է մի շարք տեղական և մեկ միջազգային հոդվածի:
Ընդունելության ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ, ժամը՝ 14։00-16։00:
Աննա Խվորոստյանկինան իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու (PhD): Ծնվել է Դնիպրոյում (Ուկրաինա) և իրավունքի տեսության ոլորտում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի օրենսդրության ինստիտուտում (իրավաբանական գիտությունների թեկնածու է 2012 թ.), «Եվրոպական և անդրազգային իրավունքի առաջադեմ ուսումնասիրություններ» մասնագիտությամբ մագիստրոսի կոչումը ստացել է Իտալիայի Տրենտոյի համալսարանում (2006 թ.), ինչպես նաև ստացել է իրավագիտության մագիստրոսի կոչում Ուկրաինայի «Կիև-Մոհիլա ակադեմիայի» ազգային համալսարանում՝ օրինաստեղծման տեսության մասնագիտությամբ (2005 թ.):
2004-2005 թթ.-ին Աննա Խվորոստյանկինան աշխատել է իրավական փորձագետ Ուկրաինայի արդարադատության նախարարության իրավական բարեփոխումների և օրենսդրության մշակման կենտրոնում: 2006-2007թթ. աշխատել է որպես պրակտիկանտ Եվրոպական հանրային իրավունքի կենտրոնում (Աթենք, Հունաստան):
2008 թ.-ից մինչև 2019 թ. Աննա Խվորոստյանկինան աշխատել է «Կիև-Մոհիլա ակադեմիայի» ազգային համալսարանում: 2020 թ. նախաձեռնել է ԲՊՀ միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի հիմնադրումը և մինչ 2022 թ. ապրիլը հանդես է եկել վերոնշյալ կենտրոնի հիմնադիր տնօրեն: Ներկայումս նա շարունակում է իր ներդրումը կենտրոնի գործունեությունում՝ որպես ավագ գիտաշխատող:
2017 թ. եղել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի հրավիրյալ դասախոս և դասավանդել է «Սահմանադրական մշակույթներն անցումային փուլում. սահմանադրական արժեքները և ինքնությունները հետխորհրդային տարածաշրջանում» դասընթացը։ 2020-2021 թթ. համատեղ դասավանդել է «Հայաստանի սահմանադրական զարգացումները» դասընթացը Մարտին Լյութեր համալսարանում (Հալլե, Գերմանիա):
Ներկայումս նա նաև համակարգում է Ժան Մոնե «ԵՄ, անվտանգություն և մարդու իրավունքներ» մոդուլը Եվրասիա միջազգային համալսարանում:
Աննա Խվորոստյանկինան Կովկասի Եվրոպական ուսումնասիրությունների ասոցիացիայի (AESC) անդամ է: Նա ակտիվ հետազոտական գործունեություն է ծավալում և մասնակցել է միջազգային գիտահետազոտական նախագծերի:
Ընդունելության ժամեր՝ երեքշաբթիից ուրբաթ, ժամը՝ 14։30-16։00:
Աննա Մարտիրոսյանը Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի վարիչն է։ Ունի Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան, ինչպես նաև սովորել, այնուհետև դասախոսել է Էդինբուրգի Հերիթ-Վաթ համալսարանում, այժմ հանդիսանում է Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի ասպիրանտ։
Դասախոսում է Ռազմավարական կառավարում, Վարքագծային տնտեսագիտություն և հարակից առարկաներ ԵՄՀ-ում, ինչպես նաև վարում է մասնագիտական դասընթացներ Հայաստանում և արտերկրում։ Հետազոտական հետաքրքրությունները ներառում են զարգացման տնտեսագիտությունը, վարքագծային տնտեսագիտությունը և կառավարման ոլորտի իրավիճակային ուսումնասիրությունները (case study): Ունի ավելի քանի 15 տարվա մասնագիտական փորձ։ Աշխատանքային փորձը ընդգրկում է ֆինանսական ոլորտը և միջազգային զարգացման ծրագրերը, որոնցում հանդես է եկել և՛ որպես նախագծի ղեկավար, և՛ որպես փորձագետ։
Ընդունելության ժամեր՝ երկուշ․, ուրբաթ՝ 11։00-15։00
Անի Բարսեղյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի բաժինը։ Այնուհետև կրթությունը շարունակել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ասպիրանտուրայում: Աշխատելով նախ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում (1998-ից միչև 2004), այնուհետև Մաթեմատիկայի ինստիտուտում (2005-ից միչև հիմա): կատարել է մի շարք հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները տպագրվել են Scopus, MathSciNet, Web of Science շտեմարաններում ընգրկված հեղինակավոր պարբերականներում:
Հետազոտական աշխատանքներին զուգահեռ իրականացրել է մանկավարժական գործունեություն: Դասախոսել է Հայասատանի ագրարային համալսարանում (շուրջ 15 տարի), Եվրասիա միջազգային համալասրանում (2019-ից միչև հիմա):
Անի Բարսեղյանը ֆիզ․մաթ․գիտությունների թեկնածու է (Ա.01.03, Մաթեմատիկական ֆիզիկա 2006), դոցենտ (2011)։ Զեկույցներով հանդես է եկել մոտ 25 միջազգային և տեղական մաթեմատիկական գիտաժողովներում։
Գրախոսել է մի շարք միջազգային գիտական պարբերականներում տպագրված աշխատանքներ: Հեղինակ է շուրջ 37 գիտական հոդվածների:
Մասնակցել է մի շարք տեղական և միջազգային դրամաշնորհային ծրագրերի:
Տնտեսական գիտությունների թեկնածու Գոհար Մելիքբեկյանը Եվրասիա միջազգային համալսարանի հենակետային վարժարանի նախաբուհական ծրագրերի համակարգողն փոխտնօրենն է: Վերջինս ասպիրանտուրան ավարտել է ՀՀ ՊԿԱ Հանրային ֆինանսների կառավարում մասնագիտությամբ, մագիստրոս որակավորում՝ Հանրային ֆինանսների կառավարում, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, որակավորում՝ Պետական ծառայող:
Աշխատել է Մարդկային Ռեսուրսների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (ՀՀ պետական կառավարման ակադեմիա – ՀՀՊԿԱ), Ռեկտորի առաջին օգնական (ՀՀՊԿԱ), Գիտական քարտուղար (ՀՀՊԿԱ), Եվրոպական ինտեգրման և բարեփոխումների վարչության ղեկավար (ՀՀՊԿԱ), ՀՀ պետական կառավարման Ակադեմիայի Հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման ամբիոնի Դասախոս, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար (ՋիՓարթներս Կովկասյան Գրուպ – իրավաբանական ընկերություն), Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ ամբիոնի ավագ դասախոս և վարիչ, Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի Երևանյան կրթագիտական ինստիտուտ:
Ընդունելության ժամեր` Երկուշաբթի և ուրբաթ, ժամը՝ 12։00-16։00:
Դավիթ Հովակիմյանը զբաղեցնում է ՏՏ բաժնի տեխնիկական սպասարկման մասնագետի պաշտոնը: Նա ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտուրան, կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի մասնագետ է:
Երկար տարիներ աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանում որպես համակարգչային ինժեներ, եղել է “A-D-V Vending” վենդինգային կազմակերպության գործադիր տնօրեն: Իր փորձը կիսել և դասախոսել է մի շարք կրթական հաստատություններում: