Տեղեկատվական համակարգեր

Տեղեկատվական համակարգեր բակալավրիատը ուսանողներին տրամադրում է տեսական գիտելիքներ, ինչպես նաև գործնական և տեխնիկական հմտություններ՝ ժամանակակից բիզնեսի և կառավարման ոլորտում նորագույն տեղեկատվական համակարգերի ներդրման և կիրառման համար:

Ակնարկ

Տեղեկատվական համակարգեր բակալավրի կրթական ծրագիրը մշակվել է հայ առաջատար գործատուների հետ համատեղ՝ նպատակ ունենալով ձևավորել մասնագետներ, որոնք կտիրապետեն WEB տեխնոլոգիաների և ծրագրավորման հիմունքներին, ինչպես նաև համակարգչային ցանցերի, տվյալների հենքերի մշակման, տվյալների վերլուծության, տեղեկատվական համակարգերի անվտանգության և այլ գիտելիքների։

Ծրագրին կարող է դիմել ցակացած անձ, ով կամենում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտելիքներ ստանալ և դառնալ իր ոլորտում հաջողակ մասնագետ։

Բացի հիմնական առարկաներից, ուսանողները հնարավորություն են ունենում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Ընտովի առարկաների ընտրությունը կախված է ուսանողների նախասիրություններից և կարիերայի պլաններից։ Ընտրովի առարկաների ցանկը ամբիոնի կողմից թարմացվում է յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության փոփոխության արագ տեմպերը։

Բակալավրի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է հետազոտական աշխատանքին։ Այդ ընթացքում անցկացվում է նաև գիտահետազոտական պրակտիկան ։ Կառավարման և ՏՏ ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի բակալավրական ավարտական աշխատանքների թեմաները համաքայլ լինեն ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Կարիերա

Շրջանավարտները կարող են աշխատել տեղական և օտարերկրյա պետական և մասնավոր ձեռնարկություններում որպես տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների բնագավառի մասնագետ`

  • Ծրագրավորող
  • Վեբ կայքերի ծրագրավորող
  • Սերվերային, ցանցային և համակարգչային ադմինիստրատոր
  • Տվյալների բազաների մշակող և սպասարկող
  • Ինֆորմացիայի անվտանգության և պաշտպանության մասնագետ

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է ինքնուրույն աշխատանքի, նախաձեռնողականության և ժամանակի կառավարման հմտություններ (կարողություն)
  • Դրսևորում է մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու կարողունակություն
  • Դրսևորում է համակարգչային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման կարողունակություն
  • Դրսևորում է տեղեկատվության կառավարման (տարբեր աղբյուրներից տեղեկատվություն արդյունավետ փնտրելու, գտնելու, մեկնաբանելու, մշակելու, վերլուծելու և պահպանելու) կարողունակություն
  • Դրսևորում է միջդիսցիպլինար թիմում աշխատելու կարողունակություն
  • Դրսևորում է ինքազարգացման կարողունակություն
  • Դրսևորում է քննադատական մտածողություն Դրսևորում է արդյունքի ձգտման կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Դրսևորում է ընդհանուր գիտելիք համակարգչի և համակարգչային ցանցերի վերաբերյալ, ներկայացնում հիմնական հասկացությունները
  • Դասակարգում է տեղեկատվական տեխնոլոգիաներն ըստ ոլորտների՝ տեքստային և թվային ինֆորմացիայի մշակում, ինֆորմացիայի ներկայացման և պահպանման հիպերտեքստային եղանակներ, փաստաթղթերի նշագրման լեզուներ և այլն
  • Ներկայացնում է ցանցերի տեսակներն ու կառուցվածքները, լոկալ ցանցի աշխատանքը, պրոտոկոլների և լոկալ ցանցերի սերտիֆիկատների տեսակները
  • Ներկայացնում է տեղեկատվական անվտանգության հիմունքները, վտնագների հիմնական տեսակները և դրանց հակազդելու մեթոդները
  • Դրսևորում է ընդհանուր գիտելիք տվյալների հավաքագրման, պահպանման, ներկայացման, փոխանցման մշակման և տրամադրման տեխնոլոգիաների վերաբերյալ ինչպես նաև մեկնաբանում է մեծ տվյալների (Big Data) մշակման և կառավարման տեխնոլոգիաները
  • Կառավարում է պրոդուկտների և ծառայությունների ստեղծման ու օգտագործման պրոցեսները տեղեկատվական համակարգերի և հաղորդակցության ոլորտում, այդ թվում՝ ալգորիթմների և դրանց իրագործման ծրագրերի մշակում
  • Իրականացնում է ծրագրային տեխնիակական միջոցների, տեղեկատվական համակարգերի ստեղծման, պրոդուկտների և ծառայությունների վերլուծություն
  • Մշակում է տարբեր խնդիրների ալգորիթմներ, ծրագրավորում տեղեկատվական մոդելներ և համակարգեր (տնտեսական, ֆինանսական և կազմակերպչական և կառավարչական)
  • Ծրագրավորում է հավելվածներ և ստեղծում կիրառական խնդիրների լուծման ծրագրային նախատիպեր, կատարում ծրագրային ապահովման կոմպոնենտների թեստավորում

Programme

Semester 1CreditsNumber
Biology4ESTU 203
Clinical Pharmacy2ESTU 340
Drug Technology4ESTU 657
Semester 2CreditsNumber
Microbiology4ESTU 768
Biochemisrty4ESTU 432
Pharmacy2ESTU 873
Semester 3CreditsNumber
Biology4ESTU 203
Chemisrty2ESTU 340
Drug Technology4ESTU 657

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​