Ֆարմացիա

Մենք առաջարկում ենք ճկուն ծրագիր, որը հնարավորություն է տալիս ստանալ միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն և դեղագործի, դեղագետի որակավորում: 
Մեր դասախոսները հիմնականում արտասահմանյան լավագույն բուհերում վերապատրաստված փորձառու մասնագետներ են, որոնց մի մասը նաև պրակտիկ ոլորտի առաջատար մասնագետներ են և դա հնարավորություն է տալիս նրանց, տեսական գիտելիքների հետ մեկտեղ, ուսանողներին փոխանցել պրակտիկ ոլորտի իրենց հարուստ փորձը:

Ակնարկ

«Դեղագործություն» ուսումնական ծրագրի նպատակն է պատրաստել որակյալ և պրոֆեսիոնալ դեղագործներ, ովքեր կտիրապետեն խորքային, պրակտիկ և տեսական գիտելիքների: Մեր ծրագրի շրջանավարտները կունենան վերլուծական մտածողություն և կկարողանան իրականացնել հետազոտություններ դեղագործության ոլորտում, մշակել նոր դեղամիջոցներ, աջակցել արտադրությանը, ինչպես նաև կարիերան շարունակել գիտահետազոտական կենտրոններում: Մենք ստեղծում ենք համագործակցային միջավայր, որը համապատասխանում է ինչպես որակի ապահովման ազգային, այնպես էլ եվրոպական ստանդարտներին և շուկայի պահանջարկին:

Դասընթացը ուսանողներին առաջարկում է դեղագործական ոլորտի բոլոր անհրաժեշտ գործիքներն ու տեխնիկական հմտությունները ինչպես գործնական, այնպես էլ տեսական գիտելիքներ ձեռք բերելու համար:

Մեր դասախոսները հիմնականում արտասահմանյան լավագույն  բուհերում վերապատրաստված փորձառու մասնագետներ են, որոնց մի մասը նաև պրակտիկ ոլորտի առաջատարներ են և դա հնարավորություն է տալիս նրանց, տեսական գիտելիքների հետ մեկտեղ, ուսանողներին փոխանցել պրակտիկ ոլորտի իրենց հարուստ փորձը: Պարբերաբար անց են կացվում վարպետության դասեր:

Բակալավրի կրթական  ծրագրի վերջին կիսամյակն ամբողջությամբ տրամադրվում է նախաավարտական պրակտիկային, ավարտական աշխատանքի պաշտպանությանը և պետական ավարտական քննություններին:  Պրակտիկայի տևողությունը 8 շաբաթ է, այն անց է կացվում ՀՀ դեղագործարանների տարբեր արտադրամասերում։ Այդ ընթացքում ուսանողը պատրաստում է ավարտական աշխատանքը, որի պաշտպանության համար տրվում է ևս 2 շաբաթ ժամանակ: Ֆարմացիայի  ամբիոնը հետամուտ է լինում, որպեսզի ավարտական աշխատանքների  թեմաները համաքայլ լինեն դեղագործության և առողջապահության  զարգացման գերակայություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

Կարիերա

Կրթական ծրագրի շրջանավարտը կարող են աշխատել հետևյալ ոլորտներում.

  • Դեղագործական արտադրության բնագավառում
  • Դեղատաներում
  • Դեղագործական ընկերություններում և գիտահետազոտական հաստատություններում 
  • Դեղագործական ներկայացուցչություններում
  • ՀՀ առողջապահության նախարարությունում
  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում
  • Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում և այլն

Վերջնարդյունքներ

Ընդհանրական վերջնարդյունքներ

  • Ունի վերլուծելու, խնդիրներ լուծելու կարողություն (քննադատական ​​մտածողություն)
  • Մայրենի և օտար լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն
  • Համակարգչային և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման կարողություն
  • Ունի տեղեկատվությունը կառավարելու կարողություն (արդյունավետորեն որոնել, գտնել, մեկնաբանել, մշակել, վերլուծել և պահպանել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը)
  • Դրսևորում է գիտական հետազոտություններ կատարելու կարողականություն
  • Դրսևորում է որոշումներ կայացնելու կարողունակություն

Մասնագիտական վերջնարդյունքներ

  • Ներկայացնում է դեղերի, դեղաբույսերի գործարանային և դեղատնային  պատրաստման, որակի ստուգման, ստանդարտավորման, պահպանման, պետական գրանցման, գովազդի, անորակ դեղերի ոչնչացման  ժամանակակից պահանջները և մոտեցումները
  • Մեկնաբանում է դեղերի, դեղաբանական և դեղաբուսական հումքերի որակական և քանակական հետազոտման համար կիրառվող ժամանակակից ֆիզիկաքիմիական մեթոդները (համաձայն տարբեր երկրների դեղագրքերի չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի) և թունաբանական հետազոտությունների իրականացման եղանակները և նպատակները
  • Ձևակերպում է կլինիկական դեղաբանության սկզբունքները, դեղերի միջազգային դասակարգման պահանջները և մոտեցումները
  • Նկարագրում է քիմիական (անօրգանական և օրգանական) միացությունների կառուցվածքը, հատկությունները  և կարող է բանավոր և գրավոր եղանակներով ներկայացնել տարբերակման մեթոդները, դրանց թունաբանական ազդեցության առանձնահատկությունները
  • Տիրապետում է ֆիզիոլոգիայի և անատոմիայի հիմունքներին և կարող է լուծել առարկայական խնդիրները բանավոր և գործնական եղանակներով
  • Մեկնաբանում է դեղերի, դեղաբույսերի դեղաբանական հատկությունները, կիրառման անհամատեղելիությունը և կենսամատչելիությունը, ներկայացնում ֆարմակոկինետիկայի, ֆարմակոդինամիկայի, ֆարմակոգենետիկայի, կենսատեխնոլոգիայի և այլ հիմնահարցերը, ինչպես նաև կիրառում գիտելիքը դեղատնային պրակտիկայի ընթացքում
  • Տիրապետում է օրգանիզմի սննդային կարիքների և դրանց բավարարող սննդանյութերի, սննդի հիմնական բաղադրիչների (բիոտիկ և աբիոտիկ), թունավորումների, դրանց կանխարգելման ձևերի վերաբերյալ տեղեկատվությանը 
  • Տիրապետում է արտակարգ իրավիճակներում տուժողներին և հիվանդներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, դեղերի մատակարարման և կիրառման հմտություններին
  • Կարող է բժիշկների շրջանում իրականացնել նոր դեղերի, դեղաբույսերի մասին տեղեկատվական աշխատանքներ և դեղերի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել բժշկական, դեղագործական ընկերություններին և հանրությանը

Programme

Semester 1CreditsNumber
Biology4ESTU 203

Physiology based on Anatomy

2ESTU 340

Pathophysiology

4ESTU 657
Semester 2CreditsNumber

Analytical Chemistry

4ESTU 768
General and Inorganic Chemisrty4ESTU 432
Organic Chemistry2ESTU 873
Semester 3CreditsNumber

Pharmaceutical Chemistry

4ESTU 203

Physiology based on Anatomy

2ESTU 340

Toxicological Chemistry

4ESTU 657
Semester 4CreditsNumber

Microbiology

4ESTU 768

Biochemistry

4ESTU 432

Pharmaceutical management and economics

2ESTU 873
Pharmtechnology40 

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։​