Քոլեջից ընդունելություն

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ տվյալ ուսումնական տարվա ԵՄՀ ընդունելությունն իրականացվում է մինչև օգոստոսի 28-ը ներառյալ՝ առցանց կամ ընդունող հանձնաժողովին ներկայացված դիմում հայտի հիման վրա:

20%

զեղչ բոլոր տարիների համար

Համաձայն ՀՀ կառավարության 08.07.2015 թվականի N 752-Ն որոշման՝ դիմում-հայտը կարող են լրացնել բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները։ 

Ուշադրություն. 

ա/ մինչև 2014 թվականը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից (ՄՄՈՒՀ) ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ 2-ՐԴ կուրսում,

բ/ 2014 թվականից սկսված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (ՄՄՈՒՀ) ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում՝ 2-ՐԴ կուրսում` առկա ուսուցմամբ:

Անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` ուղղված ԵՄՀ ռեկտորին,

2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա միջուկի պատճենը,

4) չորս լուսանկար (3×4 չափսի),

5) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար,

6) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը,

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Ինչպե՞ս դիմել

Դիմորդները կարող են հայտագրվել նաև օնլայն՝ նախապես ձեռքի տակ ունենալով բոլոր փաստաթղթերի սկան տարբերակները:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ընդունող հանձնաժողովի հետ՝ ստանալու մասնագիտական խորհրդատվություն կամ այցելել համալասրան (406 սենյակ):

Ընդունելության որոշումից հետո պետք է օրիգինալ փաստաթղթերն ու դրանց պատճեները ներկայացնել ընդունող հանձնաժողովին՝ անձնական հայտն ամբողջացնելու համար: 

Ընդունող հանձնաժողովը հայտագրումից հետո՝ ըստ ժամանակացույցի, հրապարակում է մրցույթը հաղթահարած դիմորդների ցանկը և նրանց առարկայական տարբերություններն ու ժամանակացույցը:

Աջակցություն

Ընդունող հանձնաժողովը մշտապես աջակցում է դիմորդներին ընդունելության ամբողջ ընթացքում:

Դիմում

Պատրա՞ստ ես դառնալու ԵՄՀ ընտանիքի անդամ։