Կրկնակի դիպլոմ
Եվրասիա միջազգային համալսարանն այս տարիների ընթացքում սերտորեն համագործակցության կամուրջներ է կապել եվրոպական հեղինակավոր բուհերի հետ: Նրանցից մի քանիսի հետ իրականացնում ենք նաև կրկնակի դիպլոմի շնորհման կրթական ծրագրեր, ինչը մեր ուսանողներին հնարավորություն է տալիս միաժամանակ ստանալ դիպլոմներ և՛ մեր համալսարանից, և՛ գործընկեր եվրոպական բուհից:
Առավելությունները
Այս պահին մենք համագործակցում ենք Իտալիայի Տուշիայի համալսարանի և Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի հետ: Կրկնակի դիպլոմի ծրագրերն առաջարկում են տարբեր առավելություններ, ինչպիսիք են.
Կարճ ժամանակում 2 դիպլոմ
Բազմակողմանի և համապարփակ գիտելիքներ
Ընդլայնված կարիերայի հնարավորություններ
Օտար լեզուների հմտությունների կատարելագործում
Կյանքի արժեքավոր հմտություններ Եվրոպայում սովորելիս
Իտալիա
Մագիստրատուրա - «Մարդու իրավունքներ և անվտանգություն»
Մագիստրոսական ծրագիրն անգլերեն լեզվով դասավանդվող կրթական ուղղություն է, որում անվտանգության և ազատության ավանդական երկատումը դիտարկվում է երեք ժամանակակից մարտահրավերների՝ միգրացիայի, տեխնոլոգիայի և կայունության տեսանկյուններից:
Ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել բազմառարկա կարողություններ, բարդ երևույթները սահմանազատելու ու աշխատելու այնպիսի ռազմավարական և բարձր ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպիսիք են միգրացիան և սահմանների անվտանգությունը, նոր տեխնոլոգիաները, գաղտնիությունը և տվյալների պաշտպանությունը, կանաչ տնտեսությունը և կայունության քաղաքականությունը։
Ուսուցման առաջին տարին ուղղված է անվտանգության հիմնախնդրի վերաբերյալ հիմնարար գիտելիքների ձեռքբերմանը: Երկրորդ տարին ներառում է երկու այլընտրանքային ուղղություններ կամ դասընթացներ՝ մասնագիտացման բարձր մակարդակով:
Առաջին ուղղությունը (անվտանգություն և մարդկային շարժունակություն) նվիրված է միգրացիոն գործընթացներին: Երկու կիսամյակների ընթացքում ուսումնասիրվելու են՝
- Սահմանների արտաքին անվտանգությունը և միգրացիոն հոսքերի կառավարումը եվրամիջերկրածովյան տարածքում (Արտաքին չափանիշ),
Ներքին անվտանգությունը և ներգաղթյալների իրավական, տնտեսական և մշակութային ինտեգրման գործընթացները (Ներքին չափանիշ)
Երկրորդ ուղղությունը (անվտանգություն, տեխնոլոգիա և կայունություն) ձևավորում է հմտություններ՝ կապված մարդու իրավունքների նոր մարտահրավերների հետ, որոնք առաջանում են տեխնոլոգիայի կիրառման արդյունքում։ Այս ուղղությունն ընդգրկում է երկու կիսամյակ և նվիրված է՝
1․ Գաղտնիությանը և տվյալների պաշտպանությանը,
2․ Կանաչ անվտանգությանը:
Ընդունելության պայմանները
«Անվտանգություն և մարդու իրավունքներ» կրկնակի դիպլոմի ծրագիրը հասանելի է բոլոր շրջանավարտներին, ովքեր.
- Ստացել են առաջին կամ երկրորդ աստիճանի որակավորում իրավագիտության, քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, կառավարման, սոցիոլոգիայի կամ պատմության մասնագիտություններից,
- Տիրապետում են անգլերենի B2 մակարդակի, որը վավերացված է պաշտոնական լեզվի քննությամբ (օրինակ՝ IELTS, TOEFL), կամ գնահատված է Տուշիայի համալսարանում
Ինչո՞ւ Տուշիայի համալսարան․ Տուշիայի համալսարանը (UNITUS), որը գտնվում է Վիտերբոյի պատմական կենտրոնում՝ մի գեղեցիկ միջնադարյան քաղաք է Հռոմի և Ֆլորենցիայի միջև, որտեղ պատմությունն ու բնությունը հանդիպում են հետաքրքրաշարժ լանդշաֆտներ ստեղծելու համար։ Այն գտնվում է Միջերկրական ծովի, Վիկո և Բոլսենա լճերի, ինչպես նաև ամենամեծ իտալական օդանավակայանի (Rome Fiumicino) մոտ: Տուշիայի համալսարանը ունի վեց ֆակուլտետ, որոնք առաջարկում են բակալավրիատի և մագիստրատուրայի ավելի քան 30 ծրագրեր, ինչպես նաև 7 դոկտորական ծրագիր շուրջ 9000 ուսանողների համար։
Մագիստրատուրա - «Կառավարում և շրջանաձև տնտեսություն»
«Կառավարում և շրջանաձև տնտեսություն»-ը Եվրասիա միջազգային համալսարանի և Իտալիայի Տուշիայի համալսարանի հետ իրականացվող կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիր է։ Այս նորարարական նախաձեռնությունը կոչված է պատրաստել կայուն զարգացմանը միտված և շրջանաձև տնտեսության սկզբունքներին հավատարիմ ապագա կառավարիչներ:
Ծրագրի նպատակն է ուսանողներին փոխանցել տնտեսության գործող դասական սկզբունքներից դեպի շրջանաձև տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ միջդիսցիպլինար գիտելիքներ և կառավարչական հմտություններ։
Ծրագրի կառուցվածքը
I տարի
Ուսանողը ուսումը սկսում է Եվրասիա միջազգային համալսարանում, որի ընթացքում ուսումնասիրում է Կառավարում մասնագիտության հետևյալ պարտադիր առարկաները․
- Գործառնական կառավարում
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Հետազոտության մեթոդներ*
- Մասնագիտական անգլերեն
- Ռազմավարական կառավարում
- Մարքեթինգի կառավարում
- Բիզնես պրոցեսների կառավարում
- Կառավարչական հաշվառում
Բացի պարտադիր առարկաներից, ուսանողներին հնարավորություն է տրվում առարկաներ ընտրել նաև ընտրովի առարկաների ցանկից։ Կրկնակի դիպլոմի հավակնող ուսանողները ընտրում են «Շրջանաձև տնտեսության» ենթաբաժնի առարկաներից (օրինակ՝ Շրջանաձև տնտեսության միկրո և մակրոէկոնոմիկա, Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի քաղաքատնտեսություն և այլն)
II տարի
Բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները միայն կարող են դիմել և հավակնել կրկնակի դիպլոմի ծրագրին։ Բարձր առաջադիմություն ունեցող և Տուշիայի համալսարանի հետ հարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած ուսանողները ուսումը շարունակում են Տուշիայի համալսարանում։ Այստեղ ուսանողները հիմանականում ուսումնասիրում են ռեսուրսների, թափոններ և շրջակա միջավայրի կառավարում, կայուն գյուղատնտեսություն և թափոնների վերաօգտագործում, կորպորատիվ սոցիալական և բնապահպանական պատասխանատվություն և այլն։ Ավելի մանրամասն երկրոդ տարվա բովանդակության մասին կարող եք գտնե այստեղ։
Ընդունելության պայմանները
«Կառավարում և շրջանաձև տնտեսություն» կրկնակի դիպլոմի ծրագիրը հասանելի է բոլոր շրջանավարտներին, ովքեր.
- Ստացել են առաջին կամ երկրորդ աստիճանի որակավորում կառավարման, սոցիոլոգիայի, բիզնեսի կառավարման, գյուղատնտեսության, ֆինանսների կառավարում կամ յալ հարակից մասնագիտություններից,
- Տիրապետում են անգլերենի B2 մակարդակի, որը վավերացված է պաշտոնական լեզվի քննությամբ (օրինակ՝ IELTS, TOEFL), կամ գնահատված է Տուշիայի համալսարանում:
Ինչո՞ւ Տուշիայի համալսարան․ Տուշիայի համալսարանը (UNITUS), որը գտնվում է Վիտերբոյի պատմական կենտրոնում՝ մի գեղեցիկ միջնադարյան քաղաք է Հռոմի և Ֆլորենցիայի միջև, որտեղ պատմությունն ու բնությունը հանդիպում են հետաքրքրաշարժ լանդշաֆտներ ստեղծելու համար։ Այն գտնվում է Միջերկրական ծովի, Վիկո և Բոլսենա լճերի, ինչպես նաև ամենամեծ իտալական օդանավակայանի (Rome Fiumicino) մոտ: Տուշիայի համալսարանը ունի վեց ֆակուլտետ, որոնք առաջարկում են բակալավրիատի և մագիստրատուրայի ավելի քան 30 ծրագրեր, ինչպես նաև 7 դոկտորական ծրագիր շուրջ 9000 ուսանողների համար։
Կամընտրական
- Ամառային դպրոց
- Ինթերնշիփեր
- Վերջնական քննություն / դիսերտացիա
Դասավանդում
- Ինտերակտիվ դասախոսություններ
- Անվանի գիտնականների բաց դասեր
- Պրակտիկ դասընթացներ, այցեր
- Լաբորատոր հետազոտություններ
- Առցանց դասեր
- Մասնագիտական հանդիպումներ
Կարիերա
- Մասնավոր միջազգային կառույցներ
- Պետական մարմիններ
- ՀԿ-ներ
- Միջազգային կառույցներ (օր. ԵՄ, ՄԱԿ, ՄԻԵԴ և այլն)
- Էկո-ձեռնարկություններ
- Թափոնների կառավարմամբ զբաղվող ընկերություններ և այլն
Դասախոսներ
Անվտանգության և մարդու իրավունքների փորձագետներ
Միգրացիայի կառավարման և սահմանային անվտանգության փորձագետներ
Միջազգային իրավունքի փորձագետներ
- Շրջանաձև տնտեսության, շրջակա միջավայրի և կայունության փորձագետներ
Կրթաթոշակ
Լեհաստան
Բակալավրի և մագիստրատուրայի կրկանկի դիպլոմի ծրագրեր
Մենք Վարշավայի Տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի (Լեհաստան) հետ հաջողությամբ իրականացնում ենք մի շարք մասնագիտություններով Կրկնակի դիպլոմի ծրագրեր:
Մեր կրկնակի դիպլոմի ծրագրերը մշակված են այնպես, որ ուսանողը կարողանա իր կրթությունը խարսխել մասնագիտական հետաքրքրությունների և կարիերայի հեռանկարների հետ: Ընդունված բոլոր ուսանողները սովորում են և՛ Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան), և՛ Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանում և հաջողությամբ ավարտելիս ստանում ավարտական երկու դիպլոմը: Համակողմանի գիտելիքներով և գործնական հմտություններով մեր ուսանողները դառնում են շատ ավելի մրցունակ համաշխարհային շուկայում:
Բակալավր Կառավարում
- Բիզնեսի կառավարում
- Գովազդ
- Մարքեթինգ
- Մարդկային ռեսուրսների կառավարում (HRM)
- Միջազգային լոգիստիկա
Բակալավր Ֆինանսների և հաշվապահություն
- Հաշվապահություն, աուդիտ և վերահսկողություն
- Ֆինանսական կառավարում
- Բանկային գործ և ապահովագրություն
- Միջազգային ֆինանսներ և առևտուր
- Պետական ֆինանսներ
Բակալավր Համակարգչային գիտություն
- Ինտերնետ հավելվածներ
- Ծրագրի կառավարում և օգտագործողի փորձ
- Արհեստական ինտելեկտ և տվյալների գիտություն
- Բջջային հավելվածի մշակում
Մագիստրատուրա Կառավարում
- Գործընթացի և ծրագրի կառավարում
- Մարքեթինգի կառավարում
- Կորպորատիվ լոգիստիկա
- Թվային տնտեսության կառավարում
- Հաղորդակցություն և հասարակայնության հետ կապեր
- Մարդկային ռեսուրսների կառավարում (HRM)
- Բիզնեսի հոգեբանություն
Ընդունելություն
Այս բաժնում ներկայացրել ենք այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք անհրաժեշտ են տվյալ միջազգային ծրագրերից օգտվելու համար: Խնդրում ենք ուշադիր ընթերցել պահանջները: Եթե ունեք հարցեր, մի հապաղեք գրել մեզ: